https://arm.sputniknews.ru/20221012/hajastany-patrastvum-e-eatm-mijkaravarakan-khvorhrdi-andamneri-ajcin-49683073.html
Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների այցին
Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների այցին
Sputnik Արմենիա
Նիստն անցկացվելու է Երևանում 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T22:34+0400
2022-10-12T22:34+0400
2022-10-14T13:22+0400
երևան
նիստ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1948/65/19486586_0:85:1600:985_1920x0_80_0_0_6484ba12bb994470b1e9871f1a63f88e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների այցին։ Նիստն անցկացվելու է Երևանում` 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը։Կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն ըստ որի` ՀՀ արտաքին գործերի նախարարը և պետական արարողակարգի ծառայության պետը պետք է ապահովեն նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստեն նիստի ծրագիրը, պատվիրակության անդամներին տեղավորեն հյուրանոցում, ապահովեն նրանց սնունդը:ՀՀ ԱԻ նախարարը պետք է ապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահություն միջոցառման անցկացման վայրերում։Համաձայն վարչապետի որոշման` պաշտպանության նախարարը պետք է ապահովի Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում, իսկ առողջապահության նախարարն էլ պետք է այնպես անի, որ նիստի անցկացման վայրերում մշտապես ներկա լինեն շտապ բուժօգնության անձնակազմերը, բուժկետեր գործեն և ըստ անհրաժեշտության մասնակիցներին բժշկական օգնություն տրամադրվի Հայաստանում գտնվելու ընթացքում:Հյուրերի համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են ՀՀ պետբյուջեից։Հիշեցնենք` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերի 20-21-ը Հայաստանում անցկացնելու որոշումը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները ստորագրել էին օգոստոսի 26–ին Չոլպոն-Աթայում։Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. ՓաշինյանԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1948/65/19486586_88:0:1512:1068_1920x0_80_0_0_18aceaecc0e00e55900614e7eb3a611f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, նիստ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
երևան, նիստ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների այցին
22:34 12.10.2022 (Թարմացված է: 13:22 14.10.2022) Նիստն անցկացվելու է Երևանում 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների այցին։ Նիստն անցկացվելու է Երևանում` 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը։
Կառավարության
e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն ըստ որի` ՀՀ արտաքին գործերի նախարարը և պետական արարողակարգի ծառայության պետը պետք է ապահովեն նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստեն նիստի ծրագիրը, պատվիրակության անդամներին տեղավորեն հյուրանոցում, ապահովեն նրանց սնունդը:
ՀՀ ԱԻ նախարարը պետք է ապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահություն միջոցառման անցկացման վայրերում։
Համաձայն վարչապետի որոշման` պաշտպանության նախարարը պետք է ապահովի Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում, իսկ առողջապահության նախարարն էլ պետք է այնպես անի, որ նիստի անցկացման վայրերում մշտապես ներկա լինեն շտապ բուժօգնության անձնակազմերը, բուժկետեր գործեն և ըստ անհրաժեշտության մասնակիցներին բժշկական օգնություն տրամադրվի Հայաստանում գտնվելու ընթացքում:
Հանձնարարականներ են տրված նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետին, ՀՀ ստիկանապետին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին, Ֆինանսների նախարարին։
Հյուրերի համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են ՀՀ պետբյուջեից։
Հիշեցնենք` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերի 20-21-ը
Հայաստանում անցկացնելու որոշումը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները ստորագրել էին օգոստոսի 26–ին Չոլպոն-Աթայում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։