https://arm.sputniknews.ru/20221012/hajastanum-236-hazar-erekhaner-yndgrkvats-chen-nakhadprocakan-tsarajutjan-mej-andreasjan-49641346.html
Հայաստանում 236 հազար երեխաներ ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ. Անդրեասյան
Հայաստանում 236 հազար երեխաներ ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ. Անդրեասյան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում նախադպրոցական կրթության համակարգի իրական հզորությունը։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T11:08+0400
2022-10-12T11:08+0400
2022-10-12T11:27+0400
մանկապարտեզ
ժաննա անդրեասյան
երեխա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24436970_0:0:1601:901_1920x0_80_0_0_f99cc13220d0350069484ccfeaabe785.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում այս պահին շուրջ 236000 նախադպրոցական տարիքի երեխաներ, որից 62.000–ը՝ գյուղական համայնքներում, ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։Նրա խոսքով` վերջին 2 տարիները, պայմանավորված համավարակով, բավականին բարդ էին նախադպրոցական կրթության համար։ Եթե դպրոցներում հնարավոր էր անցնել հեռավար կրթության, ապա նախադպրոցական կրթության համակարգի համար եղան լուրջ խնդիրներ երեխաների ընդգրկվածության մասով։ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` 2019 թվականի ավարտին նախադպրոցական կրթության ոլորտում կար 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն։ Ընդ որում, 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4 տոկոս։«2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը` շնորհիվ նոր բացված նախակրթարանների և նոր հաստատությունների։ 2020 թվականին շուրջ 22 հաստատություն է բացվել, որոնք սկսել են գործել նախադպրոցական կրթություն տրամադրելու համար»,–ասաց Անդրեսյանը, բայց շեշտեց, որ խնդիրը դեռ առկա է։ Երևանի 40 մանկապարտեզներում հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարվելՆա հիշեցրեց, որ Կառավարության ծրագիրը հստակ սահմանում է, որ պետք է մինչև 2026 թվականը 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 85 տոկոսի հասցնել։ Իսկ կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թվականը հստակ սահմանում է, որ պետք է երեխաների ընդգրկվածությունը հասցնել 95 տոկոսի։Նախատեսվում է 500 մանկապարտեզներ վերակառուցել կամ կառուցել։ Այս պահին 92 մանկապարտեզներում աշխատանքներ են ընթանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24436970_56:0:1479:1067_1920x0_80_0_0_77f5d584fb729304d27df729bd52afb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկապարտեզ, ժաննա անդրեասյան, երեխա, հայաստան
մանկապարտեզ, ժաննա անդրեասյան, երեխա, հայաստան
Հայաստանում 236 հազար երեխաներ ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ. Անդրեասյան
11:08 12.10.2022 (Թարմացված է: 11:27 12.10.2022) ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում նախադպրոցական կրթության համակարգի իրական հզորությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում այս պահին շուրջ 236000 նախադպրոցական տարիքի երեխաներ, որից 62.000–ը՝ գյուղական համայնքներում, ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` վերջին 2 տարիները, պայմանավորված համավարակով, բավականին բարդ էին նախադպրոցական կրթության համար։ Եթե դպրոցներում հնարավոր էր անցնել հեռավար կրթության, ապա նախադպրոցական կրթության համակարգի համար եղան լուրջ խնդիրներ երեխաների ընդգրկվածության մասով։
«2020-21 թվականներին որոշակի սահմանափակումներով էինք երեխաներին ընդգրկում համակարգ, ուստի վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի իրական հզորությունը»,–ասաց նա։
ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` 2019 թվականի ավարտին նախադպրոցական կրթության ոլորտում կար 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն։ Ընդ որում, 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4 տոկոս։
«2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը` շնորհիվ նոր բացված նախակրթարանների և նոր հաստատությունների։ 2020 թվականին շուրջ 22 հաստատություն է բացվել, որոնք սկսել են գործել նախադպրոցական կրթություն տրամադրելու համար»,–ասաց Անդրեսյանը, բայց շեշտեց, որ խնդիրը դեռ առկա է։
Նա հիշեցրեց, որ Կառավարության ծրագիրը հստակ սահմանում է, որ պետք է մինչև 2026 թվականը 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 85 տոկոսի հասցնել։ Իսկ կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թվականը հստակ սահմանում է, որ պետք է երեխաների ընդգրկվածությունը հասցնել 95 տոկոսի։
Նախատեսվում է 500 մանկապարտեզներ վերակառուցել կամ կառուցել։ Այս պահին 92 մանկապարտեզներում աշխատանքներ են ընթանում։