00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանն ուզում է զգալ Ռուսաստանի թիկունքը». Միրզոյանը` Լավրովին

© Photo : press office of MFA of RA ՀՀ-ի և ՌԴ–ի ԱԳ նախարարների հանդիպումը Աստանայում
ՀՀ-ի և ՌԴ–ի ԱԳ նախարարների հանդիպումը Աստանայում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
ՀՀ-ի և ՌԴ–ի ԱԳ նախարարների հանդիպումը Աստանայում
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերն է և ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը կցանկանար լսել ռուսական կողմի դիրքորոշումը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարություններին։ Գնահատում ենք նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է, և խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին է», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ։
Նա ընդգծել է, որ Հայաստանը` Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։
«Այս հարցը քննարկվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում,և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ ՀՀ–ն չունի բարեկամության և ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ ու հստակ են արտացոլում իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին»,–ասել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ կան շատ երկրներ, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները։ «Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով», - ընդգծել է հայ նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպել են Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։
Լրահոս
0