https://arm.sputniknews.ru/20221012/haj-gerineric-2-in-hastat-gndakaharel-en-sahakjany-adrbejancineri-nvor-tesanjuti-masin-49654252.html
Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին
Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է. ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T15:35+0400
2022-10-12T15:35+0400
2022-10-12T15:37+0400
հայաստան
գերի
սիրանուշ սահակյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1978/19/19781994_0:83:1600:983_1920x0_80_0_0_848b307e4eac46014bc502b246903c5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողներից երկուսին միանշանակ գնդակահարել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով երեկ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։Իրապաշտպանը տեղեկացրեց նաև, որ տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։Նա նշեց, որ Ադրբեջանը հայկական կողմին երեք զինծառայողի դի է փոխանցել, բայց ներկայացրել է որպես մարտի դաշտում զոհված զինծառայողներ։Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Արտանիշի դիրքերից մեկում։Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1978/19/19781994_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e717eff000e5915d9fd041f8a751130f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, սիրանուշ սահակյան, ադրբեջան
հայաստան, գերի, սիրանուշ սահակյան, ադրբեջան
Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին
15:35 12.10.2022 (Թարմացված է: 15:37 12.10.2022) Տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է. ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողներից երկուսին միանշանակ գնդակահարել են։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով երեկ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
«Տեսանյութում երևում է, որ երկու անձինք ողջ են, նրանց վիրավորումները համատեղելի են եղել կյանքի հետ, նրանք գերիներ էին ու պետք է անհապաղ բուժօգնություն ստանային։ Փաստերը պետք է ուսումնասիրվեն, բայց մենք կասկածում ենք, որ մեկ անձը, որն անշնչացած պառկած է, ոչ թե փոխհրաձգության հետևանքով է զոհվել, այլ սպանվել է, գուցե գնդակահարվել է գերու կարգավիճակում»,- ասաց Սահակյանը։
Իրապաշտպանը տեղեկացրեց նաև, որ տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։
Նա նշեց, որ Ադրբեջանը հայկական կողմին երեք զինծառայողի դի է փոխանցել, բայց ներկայացրել է որպես մարտի դաշտում զոհված զինծառայողներ։
Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Արտանիշի դիրքերից մեկում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական
Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:
Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: