https://arm.sputniknews.ru/20221012/ghrimi-pajtjuni-hetqervov-vrastany-herqum-e-ir-arnchutjuny-49664698.html
Ղրիմի պայթյունի հետքերով. Վրաստանը հերքում է իր առնչությունը
Ղրիմի պայթյունի հետքերով. Վրաստանը հերքում է իր առնչությունը
Sputnik Արմենիա
Թբիլիսիում հայտարարել են, որ պայթուցիկով բեռնված կցորդիչ կամ վագոն չի հատել մաքսային սահմանը։ 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T16:48+0400
2022-10-12T16:48+0400
2022-10-12T16:58+0400
վրաստանի հանրապետություն
ղրիմ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/484/19/4841920_0:250:1601:1150_1920x0_80_0_0_48e126be2271c4203185631ee149db76.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կասկածյալներին: Պարզվել է նաև, թե բեռնատարը պայթյունից առաջ ինչ ճանապարհ է անցել։ Նրա խոսքով` երթուղին անցել է Բուլղարիայով, Վրաստանով, Հայաստանով, Հյուսիսային Օսեթիայով և Կրասնոդարի երկրամասով։Նրա խոսքով` մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։«Թե ինչպես են աշխատում, ինչ վերահսկողություն են իրականացնում մաքսային ծառայությունները, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ ենք համագործակցում», - ասել է պաշտոնյան։Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերըԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա, հայտնի է պատվիրատուն
վրաստանի հանրապետություն
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/19/4841920_0:0:1533:1150_1920x0_80_0_0_ee33841ed64744fcae88e4a51376d8f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ղրիմ, պայթյուն
վրաստանի հանրապետություն, ղրիմ, պայթյուն
Ղրիմի պայթյունի հետքերով. Վրաստանը հերքում է իր առնչությունը
16:48 12.10.2022 (Թարմացված է: 16:58 12.10.2022) Թբիլիսիում հայտարարել են, որ պայթուցիկով բեռնված կցորդիչ կամ վագոն չի հատել մաքսային սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կասկածյալներին: Պարզվել է նաև, թե բեռնատարը պայթյունից առաջ ինչ ճանապարհ է անցել։ Նրա խոսքով` երթուղին անցել է Բուլղարիայով, Վրաստանով, Հայաստանով, Հյուսիսային Օսեթիայով և Կրասնոդարի երկրամասով։
«Պայթուցիկով բեռնված որևէ կցորդիչ կամ վագոն չի անցել մաքսային սահմանը։ Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա այս դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։
Նրա խոսքով` մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։
«Թե ինչպես են աշխատում, ինչ վերահսկողություն են իրականացնում մաքսային ծառայությունները, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ ենք համագործակցում», - ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա
բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։