00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ըստ իշխանության` ոչ միայն Արցախն է Ադրբեջան, այլև ՀՀ-ի մասն էլ Ադրբեջան է, և վերջ

Մաթևոսյան. Եթե Գորիս-Կապան մայրուղին կամ այլ հատված հանձնեն թշնամուն, միևնույն է, խաղաղություն չի լինի
Բաժանորդագրվել
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին և կանխատեսել դրա հետևանքները։
Եթե նույնիսկ Գորիս-Կապան մայրուղին կամ այլ հատված հանձնեն թշնամուն, միևնույն է խաղաղություն չի լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այսպես վերլուծեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել էր, թե Գորիս-Կապան մայրուղին, որը 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, Հայաստանի սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։
Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում չեն սիրում դասեր քաղել սեփական սխալներից և համոզված են, որ եթե պայմանագիր կնքեն Ադրբեջանի հետ, կստանան խաղաղություն, մինչդեռ իրականում կառերեսվեն պետականության գոյությանը սպառնացող լուրջ խնդիրների հետ։
«44–օրյա պատերազմից հետո թշնամուն հիմա դիմավորում ենք Ջերմուկում, իսկ իշխանությունը փորձում է իր տրամաբանության ու պատկերացումների շրջանակում ինչ–ինչ գործողություններ իրականացնել, որպեսզի ապահովագրի Հայաստանի 29 800 ք/կմ տարածքը, այդ պատճառով էլ ուզում է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Նույնիսկ պատրաստ է մեկ–երկու գյուղ կամ առանձին հատվածներ հանձնել թշնամուն, միայն թե անվտանգությունն ապահովվի»– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանի դիտարկմամբ` երբ հայտարարվում է ՄԱԿ–ի կողմից ամրագրված երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին և հղում է կատարվում օրեր առաջ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպմանը, ապա պետք է նշել, որ այդ քառակողմ հանդիպման հայտարարության մեջ քարտեզների մասին որևէ խոսք չկա։ Միայն ֆիքսվում է, որ փաստացի կողմերն ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն հստակ արձանագրված չէ, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից։
«Եթե այդ ամրագրումը չկա, ապա տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու մասին հայտարարությունը պարզապես քաղաքացիներից էմոցիաներ կորզելուն ուղղված գործընթաց է։ 2020 թվականից սկսած` իշխանությունից լսում ենք նմանօրինակ հայտարարություններ, մինչդեռ այդ իշխանությունը պատերազմից առաջ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա ասում է, որ Արցախը ոչ միայն Ադրբեջան է և վերջ, այլև խորհրդարանական վերջին հարց ու պատասխանի ժամանակ փաստորեն լսեցինք, որ Հայաստանի մասն էլ առնվազն Ադրբեջան է և վերջ»–նշեց Մաթևոսյանը։
Նա հիշեցրեց, որ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ընթացքում ծնված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ երբեք Ադրբեջանում գնահատական չի հնչել, թեև այդ սկզբունքների արդյունքում Արցախը ճանաչվելու էր Ադրբեջանի անբաժանելի մաս, մինչդեռ դրան հակառակ` Հայաստանից այժմ ավելի պրոադրբեջանական հայտարարություններ են հնչում։
Մեր զրուցակցի կարծիքով` Հայաստանում երկար տարիներ եղել է քաղաքական ու մտավորական դաս, որն անկեղծորեն համոզված է եղել, որ եթե Ադրբեջանի հետ հասնենք ինչ–որ փաստաթղթի ստորագրման, մեր տարածքային ամբողջականությանը ոչինչ չի սպառնա, մինչդեռ աշխարհում չկա որևէ փաստաթուղթ, որն առանց ռազմաքաղաքական, տնտեսական հենքի հնարավոր լինի կյանքի կոչել։ Ըստ նրա` նույն Սևրի պայմանագիրը, որն ավելի քան շահավետ էր հայկական կողմի համար, չունեցավ ռազմական և նյութատեխնիկական բազա այն կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք, որ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հիշատակած օրենքը, որի մասին ժամանակին նաև Փաշինյանն էր ակտիվ ելույթներ ունենում` ՀՀ նախկին իշխանություններին մեղադրելով Հայաստանի սահմանների մեջ տվյալ տարածքը չներառելու մեջ, իրականում ընդունվել է 1995 թվականին, իսկ 2010 թվականին դրանում որոշ փոփոխություններ ու լրացումներ են արվել: Ընդ որում` օրենքը վերաբերում է ոչ թե ՀՀ պետական սահմաններին, այլ վարչատարածքային միավորների` համայնքների սահմաններին։
Լրահոս
0