https://arm.sputniknews.ru/20221010/turqiajum-12-tsvovakalneri-12-tarva-azatazrkum-e-sparnum--49574580.html
Թուրքիայում 12 ծովակալների 12 տարվա ազատազրկում է սպառնում
Թուրքիայում 12 ծովակալների 12 տարվա ազատազրկում է սպառնում
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան զինվորականներն անցյալ տարի դեմ էին արտահայտվել Անկարայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հնարավոր վերանայմանը։ 10.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-10T17:03+0400
2022-10-10T17:03+0400
2022-10-10T17:03+0400
թուրքիա
ծովակալ
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27062757_0:84:1601:984_1920x0_80_0_0_58fdeec59924e96326787fee0978985d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայում 103 պաշտոնաթող ծովակալներից 12-ը կարող են 12 տարվա ազատազրկման դատապարտվել սահմանադրական կարգի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։MK-Turkey-ն հայտնում է՝ գործով դատախազը հայտարարել է, որ 12 ծովակալներ փորձել են մոբիլիզացնել բարձրագույն ռազմական ղեկավարությունն ու ընդդիմադիր խմբերը, երբ հայտարարություն են կազմել, որում կառավարությանը մեղադրել են բանակի «մահմեդականացման» մեջ ու քննադատության են ենթարկել 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայից դուրս գալու մասին ցանկացած խոսակցություն։ Կոնվենցիան Թուրքիային Սև ծով տանող նեղուցները վերահսկելու լիազորություններ է տալիս:Ծովակալները նշել են, որ նախագիծը կխաթարի 1936 թվականի կոնվենցիան, որը սահմանում է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների նկատմամբ: Նրանց խոսքով, կոնվենցիան Սև ծովում խաղաղություն է ապահովում և թույլ է տվել Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։Նավատորմի մյուս 91 հրամանատարները հանցավոր գործունեությամբ զբաղվելու մտադրություն չեն ունեցել ու դավադրության մեջ չեն մտել 12 ծովակալների հետ, նշել է դատախազը՝ արդարացում պահանջելով: Թուրքիան կքննարկի ռուսական նավերի համար նեղուցները փակելու մասին Կիևի պահանջը12 բարձրաստիճան զինվորականներից Ջեմ Գյուրդենիզն իր հերթին նշել է, որ որ այդ գործը ոչ մի օրինական պատճառ չունի, քաղաքականապես մոտիվացված է, ուստի իմաստ չունի նույնիսկ փորձել արդարության հասնել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27062757_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f8c6c8629150455b8f62222a43d69f87.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ծովակալ, դատ
Թուրքիայում 12 ծովակալների 12 տարվա ազատազրկում է սպառնում
Բարձրաստիճան զինվորականներն անցյալ տարի դեմ էին արտահայտվել Անկարայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հնարավոր վերանայմանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայում 103 պաշտոնաթող ծովակալներից 12-ը կարող են 12 տարվա ազատազրկման դատապարտվել սահմանադրական կարգի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։
MK-Turkey-ն հայտնում է՝ գործով դատախազը հայտարարել է, որ 12 ծովակալներ փորձել են մոբիլիզացնել բարձրագույն ռազմական ղեկավարությունն ու ընդդիմադիր խմբերը, երբ հայտարարություն են կազմել, որում կառավարությանը մեղադրել են բանակի «մահմեդականացման» մեջ ու քննադատության են ենթարկել 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայից դուրս գալու մասին ցանկացած խոսակցություն։ Կոնվենցիան Թուրքիային Սև ծով տանող նեղուցները վերահսկելու լիազորություններ է տալիս:
Ծովակալները անցյալ տարի հայտարարություն էին տարածել՝ դեմ արտահայտվելով Ստամբուլի Բոսֆորի նեղուցին այլընտրանք հանդիսացող «Ստամբուլ» ջրանցքի կառուցմանը։ Նախագիծը նախաձեռնել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ծովակալները նշել են, որ նախագիծը կխաթարի 1936 թվականի կոնվենցիան, որը սահմանում է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների նկատմամբ: Նրանց խոսքով, կոնվենցիան Սև ծովում խաղաղություն է ապահովում և թույլ է տվել Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Նավատորմի մյուս 91 հրամանատարները հանցավոր գործունեությամբ զբաղվելու մտադրություն չեն ունեցել ու դավադրության մեջ չեն մտել 12 ծովակալների հետ, նշել է դատախազը՝ արդարացում պահանջելով:
12 բարձրաստիճան զինվորականներից Ջեմ Գյուրդենիզն իր հերթին նշել է, որ որ այդ գործը ոչ մի օրինական պատճառ չունի, քաղաքականապես մոտիվացված է, ուստի իմաստ չունի նույնիսկ փորձել արդարության հասնել։