00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջուկային զենքի կիրառման եզրին. կարծիքները հակասական են

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցԱտոմային ռումբ
Ատոմային ռումբ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Ատոմային ռումբ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Պատերազմները աշխարհի տարբեր ծայրերում վերջին տասնամյակների ընթացքում չեն դադարել, սակայն այսօր փաստորեն առաջին անգամ ակտիվորեն քննարկվում է միջուկային զենքի կիրառման հավանականությունը։
Ինչպես շատ դիպուկ ձևակերպել է ավստրիացի գրող Էլիաս Կանետին՝ «Առաջընթացը մի թերություն ունի. ժամանակ առ ժամանակ այն հանգեցնում է պայթյունների։ Եվ այս անգամ պայթյունը միջուկային կարող է լինել»։
Որքանո՞վ է հավանական այդ ատոմային պայթյունը, այսինքն՝ միջուկային «արմագեդոնը»։ Այս մասին վերջին օրերին խոսում են ամենուր՝ խոհանոցից մինչև նախագահի նստավայր։
Մասնագետները գրեթե միակարծիք են՝ համաշխարհային միջուկային պատերազմ դժվար թե բռնկվի, քանզի բոլորը հրաշալի հասկանում են՝ դրա հետևանքով լիովին կվերանա կյանքը մոլորակի առնվազն որոշ մասերում։ Իհարկե, ոմանք պնդում են, թե միջուկային տերությունները կարող են նաև մարտավարական հարվածներ հասցնել, այսինքն, թիրախավորել միայն առանձին օբյեկտներ կամ հաղորդակցության ուղիներ, խուսափելով մեծաթիվ զոհերից։ Էդպիսի հարվածներ հասցնելու համար, ի դեպ, նույնիսկ հրթիռներ չեն պահանջվում։ Նույն սովորական հեռահար հրանոթը կարելի է լիցքավորել ոչ այնքան հզոր միջուկային արկով։
Միջուկային զենքի կիրառման եզրին՝ կարծիքները հակասական են
Ուղղակի այդպիսի հարվածը անկանխատեսելի է և չափազանց վտանգավոր հենց հարվածողի համար։ Երբեք չես կարող ճշգրտությամբ հաշվարկել, թե եղանակից կախված ո՞ր ուղղությամբ կտարածվի ճառագայթումը, ինչպես այն կազդի քո սեփական զորքի վրա, և վերջապես՝ արդյոք քո մարտավարական հարվածին հակառակորդը չի՞ պատասխանի շատ ավելի հուժկու ռազմավարական հարվածով։ Այսինքն, ի՞նչ երաշխիք, որ ասենք, տանկերի վերանորոգման խոշոր ձեռնարկությանը հասցված միջուկային հարվածը լայնածավալ միջուկային պատերազմի պատճառ չի դառնա։
Միջուկային զենքի կիրառման հավանականությունը մեծապես կախված է նաև այդ զենքի մասին պատկերացումներից։ Երբ 1945 թվականին ամերիկացիները ատոմային ռումբեր նետեցին ճապոնական երկու քաղաքների վրա, այդ ռումբերն ընկալվեցին պարզապես որպես ավելի հզոր զինատեսակ։ Սակայն ժամանակի ընթացքում առաջատար տերությունները հասկացան, որ միջուկային զենքը ոչ թե ռազմական գործողություններ վարելու, այլ հակառակորդի գործողությունները կանխելու միջոց է։ Համաձայնեք, եթե Իլհամ Ալիևը համոզված լիներ, որ մեր նախկին վարչապետներից մեկը ճիշտ էր, երբ պնդում էր, թե Հայաստանը ատոմային զենք ունի, դժվար թե կհամարձակվեր սանձազերծել 44-օրյա պատերազմը։
Առաջ՝ դեպի անցյալ. գիտության զարգացումը նպաստեց «քոչվորների» վերադարձին
Իսկ արդյոք միջուկային զենքից լիակատար հրաժարումը աշխարհն ավելի անվտանգ կդարձնի։ Հազիվ թե։ Պատերազմները, միևնույն է, շարունակվելու են։ Չէ՞ որ միջուկային վտանգը մե′կ թուլանում, մե′կ ահագնանում է, բայց անկախ դրանից, տարիներ շարունակ չեն մարում հակամարտությունները, վերածվելով, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմների»։ Սիրիան ձեզ օրինակ։ Կամ ինչո՞ւ հեռուն գնանք՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք՝ հայերս, առնվազն երեք պատերազմ ենք տեսել։ Այնպես որ, կարելի է պնդել՝ միջուկային գործոնը, իհարկե, զսպող դեր է խաղում, բայց պատերազմները չի վերացնում։ Ինչպես ասում էր Մարգարետ Թետչերը՝ «աշխարհն առանց միջուկային զենքի կլիներ ավելի անկայուն և շատ ավելի վտանգավոր մեզ համար»։
Եվ էլի մի վիճահարույց հարցադրում։ Արդյոք անհրաժե՞շտ է կատարելագործել միջուկային զենքը։ Առաջին արձագանքը միանգամայն սպասելի է՝ ինչպե՞ս կարելի է ընդհանրապես խոսել մահաբեր զենքի կատարելագործման մասին։ Սակայն որոշ մասնագետներ լրիվ հակառակ կարծիքին են։ Քանի դեռ միջուկազերծ աշխարհի մասին առայժմ կարելի է միայն երազել, ավելի լավ կլինի, եթե այդ զենքի որակը և կառավարումը, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն առնչվող մասնագետների որակավորումը մշտապես բարելավվեն, որովհետև միայն այդ ճանապարհով է հնարավոր էապես նվազեցնել ճակատագրական սխալների ու խափանումների հավանականությունը։
Արտեմ (Արտյոմ) Պատապուտյանի Նոբելյան մրցանակը, որը նա նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին  - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Նոբելյան շաբաթ. խաղաղության աղավնին էլ է վեճեր հարուցում
Ինչո′ւ եմ սա շեշտում։ Որովհետև նման սխալներ և խափանումներ եղել են։ Միայն Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել միջուկային զենքի հետ կապված 12 միջադեպ։ Թույլ տվեք դրանցից ընդամենը մեկի մասին պատմել։ 2007 թվականի ամռանը Լուիզիանա նահանգում օդուժի զորավարժությունների ժամանակ 6 ուսումնական, անվնաս հրթիռների փոխարեն ռմբակոծիչին սխալմամբ ամրացրել են 6 հրթիռ՝ ջերմամիջուկային մարտագլխիկներով։ Բարեբախտաբար, այդ ռազմական ինքնաթիռի թռիչքի ծրագրով թիրախների խոցում չէր նախատեսված։ Ամերիկացիներն,ինչպես ասում են, լավ են պրծել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու, եթե օդանավը ջերմամիջուկային մարտագլխիկներով ռմբակոծեր սեփական երկրի տարածքը։
Բոլոր դեպքերում, համաձայնեք, միանգամայն ճիշտ է ասել քաղաքագետներից մեկը՝ եթե ուզում ես վախեցնել հակառակորդիդ, արա դա ոչ թե զենքի նոր տեսակով, այլ տնտեսական աճով։
Լրահոս
0