https://arm.sputniknews.ru/20221010/haj-gerinery-khvoshtangvel-en-minchev-baqvi-qkh-mutq-gvortsely-qristine-grigvorjan-49574014.html
Հայ գերիները խոշտանգվել են մինչև Բաքվի ՔԿՀ մուտք գործելը. Քրիստինե Գրիգորյան
Հայ գերիները խոշտանգվել են մինչև Բաքվի ՔԿՀ մուտք գործելը. Քրիստինե Գրիգորյան
Sputnik Արմենիա
Գրիգորյանը շեշտեց, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները տարբեր օրերի են գերի ընկել։ 10.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-10T16:47+0400
2022-10-10T16:47+0400
2022-10-10T16:48+0400
հհ միպ
հայ գերիներ, անհետ կորածներ
գերի
քրիստինե գրիգորյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49448973_0:0:1600:901_1920x0_80_0_0_6adc6958613ea70441283e901d8fc081.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողները խոշտանգվել են մինչև Բաքվի քրեակատարողական հաստատություն մուտք գործելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։«Գերեվարման պահից տեղափոխվել են մի ռազմակականացված կետ, հետո նրանց տարել են մի իրավապահ մարմնի մեկուսարան և մի քանի օր այնտեղ պահել։ Խոշտանգումները հենց այդ ընթացքում են եղել, տղաները շատ զազրելի դեպքեր են պատմել։ Բաքվի քրեակատարողական հաստատությունում խոշտանգումների չեն ենթարկվել, սակայն վատ վերաբերմունքի դրսևորումներ եղել են»,– նշեց Գրիգորյանը։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ը ցնցված է ադրբեջանական ԶՈւ–ի կողմից անզեն հայ գերիների գնդակահարության դեպքիցՆա շեշտեց նաև, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները մի խումբ չեն եղել, նրանք տարբեր օրերի են գերի ընկել։Հարցին, արդյոք վերադարձված զինծառայողները հոգեբանական աջակցության կարիք ունեն, ՄԻՊ–ն ընդգծեց` դրա կարիքն ունեն և՛ զինվորները, և՛ նրանց ընտանիքի անդամները։Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ իրենք առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիների հետ, որի ժամանակ գրեթե բոլորը հայտնել են խոշտանգումների և բժիշկների կողմից վատ վերաբերմունքի մասին։ՄԻՊ աշխատակազմը զեկույց է պատրաստելու, որի միջոցով կարձանագրվեն տղաների հայտնած փաստական տվյալները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49448973_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c9b4f81f6f9bf18d6706afbfbbfa24a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, քրիստինե գրիգորյան, ադրբեջան
հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, քրիստինե գրիգորյան, ադրբեջան
Հայ գերիները խոշտանգվել են մինչև Բաքվի ՔԿՀ մուտք գործելը. Քրիստինե Գրիգորյան
16:47 10.10.2022 (Թարմացված է: 16:48 10.10.2022) Գրիգորյանը շեշտեց, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները տարբեր օրերի են գերի ընկել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողները խոշտանգվել են մինչև Բաքվի քրեակատարողական հաստատություն մուտք գործելը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Գերեվարման պահից տեղափոխվել են մի ռազմակականացված կետ, հետո նրանց տարել են մի իրավապահ մարմնի մեկուսարան և մի քանի օր այնտեղ պահել։ Խոշտանգումները հենց այդ ընթացքում են եղել, տղաները շատ զազրելի դեպքեր են պատմել։ Բաքվի քրեակատարողական հաստատությունում խոշտանգումների չեն ենթարկվել, սակայն վատ վերաբերմունքի դրսևորումներ եղել են»,– նշեց Գրիգորյանը։
Նա շեշտեց նաև, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները մի խումբ չեն եղել, նրանք տարբեր օրերի են գերի ընկել։
Հարցին, արդյոք վերադարձված զինծառայողները հոգեբանական աջակցության կարիք ունեն, ՄԻՊ–ն ընդգծեց` դրա կարիքն ունեն և՛ զինվորները, և՛ նրանց ընտանիքի անդամները։
«Արդեն իսկ առաջարկում ենք մասնագիտական աջակցություն, սակայն տղաների մի մասն առաջին ռեակցիայի ժամանակ ասում է` «չէ, ամեն ինչ նորմալ է», չնայած այլ ռեակցիաներ էլ կան։ Այս ուղղությամբ աշխատում ենք»,– նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ իրենք առանձին
հանդիպումներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիների հետ, որի ժամանակ գրեթե բոլորը հայտնել են խոշտանգումների և բժիշկների կողմից վատ վերաբերմունքի մասին։
ՄԻՊ աշխատակազմը զեկույց է պատրաստելու, որի միջոցով կարձանագրվեն տղաների հայտնած փաստական տվյալները։