00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար որոնումների մեջ ենք. Աղվան Վարդանյանը` ընդդիմության ձախողման ու նոր առաջնորդի մասին

© Sputnik / Aram NersesyanԱղվան Վարդանյան
Աղվան Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Բաժանորդագրվել
Վարդանյանը շեշտեց, որ նոր վճռական, ազգային մտածողությամբ երիտասարդ հանրային դեմքեր են ի հայտ եկել պայքարի մեջ, որոնց , ըստ նրա, հարկավոր է ուղղորդել և թևութիկունք լինել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մեղավոր ենք, լավ չենք աշխատել։ Այսօր ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը` խոսելով իշխանափոխության հարցում ընդդիմության ձախողման մասին։
«Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանային աջացություն չենք ապահովել։ Ուրեմն` լավ չենք աշխատել։ Հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք։ Վստահ եղեք` չե՛նք համակերպվելու, հեռացնելու ենք։ Մեղադրե՛ք մեզ, բայց նաև մտածեք` դուք ինչ եք արել»,– ասաց Վարդանյանը։
Նախկին նախարարը վստահեցրեց, որ ընդդիմությունը ոչ թե իշխանության գալու, այլ պետության ինքնության ու արժանապատվության խնդիր է լուծում։
Վարդանյանը շեշտեց, որ նոր վճռական, ազգային մտածողությամբ երիտասարդ հանրային դեմքեր են ի հայտ եկել պայքարի մեջ, որոնց, ըստ նրա, հարկավոր է ուղղորդել և թևութիկունք լինել։
Խոսելով կաթողիկոսի ու նախկին նախագահների հանդիպման մասին` Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ կաթողիկոսի խոսքն անհետևանք չի մնալու։
«Մեր օրակարգն է` անվտանգություն, բանակ, ներքին համախմբում, հավասարակշռված, արժանապատիվ արտաքին քաղաքականություն»,– ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը` կաթողիկոսի հրավերով։
Մեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնեց, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։
2 օր անց էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց։ Իր ասուլիսում նա հայտարարեց, որ հանդիպում, այո՛, եղել է, սակայն Տեր–Պետրոսյանի ասած թուղթն իրենք չեն տեսել. այդպիսի բան իրենց չի ներկայացվել։
Սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։
Նուն Տեր Պետրոսյանը, անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, հոկտեմբերի 3–ին հայտարարեց, թե ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։
Լրահոս
0