00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թվականի գնաճից բոլորից շատ տուժում են աղքատները. ՀՀ ԿԲ–ի վերլուծություն

© Sputnik / Aram NersesyanТележка с покупками в супермаркете
Тележка с покупками в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Բաժանորդագրվել
Բնակչության միայն 40%–ի մոտ է եկամուտն ավելի շատ աճել, քան թանկացել է պարենային զամբյուղը, և միայն 10%–ի` ամենահարուստների մոտ, ավելի շատ, քան թանկացել է նվազագույն։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Գնաճից ամենաշատը տուժել են բնակչության սոցիալապես խոցելի շերտերը։ Այս մասին են վկայում 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման մասին հաշվետվության շրջանակում ԿԲ–ի անցկացրած ուսումնասիրությունները։
Նշվում է, որ Հայաստանում հիմնականում պարենային ապրանքների (այդ թվում՝ առաջին անհրաժեշտության) գնաճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է 2020 թվականի վերջից ամբողջ աշխարհում գների թանկացմամբ։ Այդ է պատճառը, որ նվազագույն պարենային զամբյուղի գնաճն ընդհանուրից ավելի բարձր է եղել։
Մասնավորապես, եթե ընդհանուր գնաճն օգոստոսին կազմել է 9,1%, ապա հացն ու ձավարեղենը թանկացել են 20,2, միսը` 12, կաթը` 24,7, պանիրն ու կաթնաշոռը` 24,6 տոկոսով։ Միայն ձվի գինն է նվազել 15,2%–ով, այն էլ գերարտադրման պատճառով, որը տեղի է ունեցել վերջին ամիսներին։
Այսպիսով, հունիսին արված ԿԲ–ի հաշվարկներով նվազագույն պարենային զամբյուղի ծախսն աճել է մոտավորապես 10 400 դրամով, իսկ նվազագույն սպառողականը` 21 970 դրամով։ Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն սննդամթերք, այլև հագուստ, կոմունալ ծառայություններ, դեղորայք և այլն։
ԿԲ–ն ցույց է տվել նաև, թե որքանով են կարողացել քաղաքացիների սոցիալական խմբերը հոգալ ավելացած ծախսերը եկամտի աճի հաշվին։ Եթե բնակչությունը բաժանենք 10 խմբի (ամենաաղքատների 10%–ից մինչև ամենաունևորների 10%), ապա բնակչության ամենաչքավոր 10%–ը եկամուտներն աճել են ընդամենը 2 440 դրամով, երկրորդ 10%–ի մոտ` 5 470 դրամով և այդպես շարունակ։ Բնակչության միայն 40%–ի մոտ է եկամուտն ավելի շատ աճել, քան թանկացել է պարենային զամբյուղը, և միայն 10%–ի` ամենահարուստների մոտ, ավելի շատ, քան թանկացել է նվազագույն սպառողականը։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումն այս պահին որևէ կերպ գնաճի հետ «չի խոսում»
Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է ամեն եռամսյակի կտրվածքով, դրա գնաճի ամսական հաշվարկի մեթոդաբանություն գոյություն չունի։ Այն ներառում է (օրական մեկ մարդու հաշվարկով)` 355 գրամ հաց և ձավարեղեն, 250 գրամ կարտոֆիլ, 100 գրամ միս, 200 գրամ կաթ, 10 գրամ կաթնաշոռ, 25 գրամ պանիր, 50 գրամ կենդանական և բուսական ճարպ, 300 գր բանջարեղեն, 200 գրամ միրգ, 50 գրամ շաքարավազ և կես ձու։
Լրահոս
0