00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը մեծ հարված հասցրեց մեր գենոֆոնդին. մասնագետը խոսել է հետևանքների մասին

© SputnikԱրցախ. Մարտունի. 2020թ
Արցախ. Մարտունի. 2020թ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2022
Արցախ. Մարտունի. 2020թ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժողովրդագրագետը նկատում է, որ սա կոմպլեքս խնդիր է, և եթե ծնելիությունը շարունակաբար նվազման միտում ունենա, հետագայում ավելի տխուր կլինի դեմոգրաֆիկ ընդհանուր պատկերը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արդեն իսկ ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմի հետևանքները երեսուն տարվա կտրվածքով հերթական սերնդային ցիկլի վրա բացասական ազդեցություն անպայման թողնելու են։ Պատմաբան, ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրում է ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները երկարաժամկետ հեռանկարում։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիմնական մասը 2000–2002 թվականներին ծնված տղաներն են։ Այդ տարիները մեր պատմության մեջ առհասարակ բնորոշվել են ամենացածր ծնելիությամբ, ուստի տվյալ միտումն ավելի ցցուն է արտահայտվել զորակոչի ենթակա և պատերազմում զոհված ժամկետային զինծառայողների մեծ մասի պարագայում։
Նրա դիտարկմամբ` թշնամին հավանաբար հաշվարկել է այդ հանգամանքը, որ մեր ժամկետային զինծառայության ռեսուրսը նվազագույնն էր լինելու հենց այդ ժամանակ, երբ նշված թվականներին ծնվածները կլինեն 18-20 տարեկան, ուստի պահն օգտագործել է` համեմատաբար նվազագույն թվաքանակով բանակ իրենց առջև տեսնելու հույսով։
«Երբ հրապարակվեցին 2021 թվականի ամփոփ ցուցանիշները, պարզ դարձավ, որ նախորդ` 2020 աղետալի տարին դեմոգրաֆիկ առումով էլ է վատ եղել` բացասական հաշվեկշիռով է փակվել »,– ասում է ժողովրդագրագետը։
Քանի որ պատերազմի ժամանակ զոհերի գերակշիռ մասը վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին, սա մեծ հարված էր ոչ միայն սեռատարիքային կազմի ընդհանուր պատկերին, այլև երկարաժամկետ տեսանկյունից ստեղծել է դիսբալանս երկու սեռերի միջև, ինչը հետագայում ազդելու է ամուսնությունների ու ծնունդների ցուցանիշի վրա։
«Երբեմն ասում են, որ 4000 զոհերի թիվը մեծ պատերազմների համեմատ զգալի չէ, սակայն մեր բնակչության միջին թվաքանակի առումով այդ ցուցանիշն ուղղակի ահռելի է, մանավանդ վերարտադրողական տարիքի տղամարդկանց պարագայում։ Սա կոմպլեքս խնդիր է, և եթե ծնելիությունը շարունակաբար նվազման միտում ունենա, ավելի տխուր կլինի դեմոգրաֆիկ ընդհանուր պատկերը»,– նշեց մեր զրուցակիցը։

Սակավաթիվ ծնելիությամբ տարիների համապատկերում ստանում ենք նման ծանր հարված, և դա անպայման կունենա մուլտիպլիկատիվ ազդեցություն, այսինքն` հետևանքները կերևան տարբեր ոլորտներում` դեմոգրաֆիկ, կրթական, տնտեսական և այլն։ Օրինակ` բացն արտահայտվելու է բուհական ընդունելության քննությունների ժամանակ։
Սա լուրջ խնդիր է նաև այն առումով, որ այդ տարիներին ծնված աղջիկների պարագայում ամուսնության խնդիրը բավականին սուր է լինելու, որովհետև տարեկից տղամարդկանց հետ ընտանիք կազմելը հասանելի կլինի ոչ բոլորին։
Դեմոգրաֆիական աղետ Հայաստանում. օրենքը զուգընկեր չունեցող կանանց թույլ կտա երեխա ունենալ

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Լրահոս
0