00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ն միայն «ասֆալտին փռելու» շոուի համար չէ. Միքայել Համբարձումյանը` Նիկոլ Փաշինյանին

© Photo : Facebook / Միքայել ՀամբարձումյանՄիքայել Համբարձումյանը
Միքայել Համբարձումյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2022
Միքայել Համբարձումյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` ասելով, որ նա հայտարարություններ է արել, որոնք դատարանում վիճարկելու դեպքում ստիպված է լինելու ժխտել։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ընթացքում արված հայտարարություններին։
Փաշինյանը նշել էր, թե կան մարդիկ, որոնցով հանդեպ հանձնարարել եմ շատ խիստ գտնվել. «Պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում։ Չգիտեմ ԱԱԾ սպաների միություն, տո արա,՛ դուք նամուս ունենաք էսօր փողոց դուրս կգա՞ք՝ երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք ՀԿ եք հիմնում՝ ազգային անվտանգության ծառայության։ ՀՀ–ում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել...»:
Ի պատասխան Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնում է, որ ԱԱԾ-ում առայսօր գրեթե 100 տոկոսով աշխատում են նույն այն մարդիկ, որոնց հետ պատիվ է ունեցել տարիներ շարունակ համատեղ ծառայել, ընդ որում՝ այսօրվա ղեկավար կազմը (բացառությամբ մեկ տեղակալի) նույն այն մարդիկ են, որոնք նախկինում ևս համակարգում զբաղեցրել են ղեկավար պաշտոններ ու պատասխանատու են եղել ծառայության որակյալ գործունեության համար:
«Հետևաբար, եթե Դուք ունեք դժգոհություններ ծառայության աշխատանքից, հավասարապես այն պետք է ուղղված լինի նաև գործող աշխատակիցներին։ Իհարկե, ես հասկանում եմ` քանի դեռ նրանք աշխատում ու կատարում են Ձեր հանձնարարականները, ապահովում են իշխանության անվտանգությունը՝ իրենցից դժգոհել չեք կարող, իսկ ազատվելուց հետո ենթադրում եմ նրանց էլ կթիրախավորեք, եթե համարձակվեն հոսանքին դեմ լինել։ ԱԱԾ-ն նախկինում ևս եղել ու արդյունավետ գործել է, այն միայն «ասֆալտին փռելու» շոուի համար չէ»,–ասում է Համբարձումյանը։
Միաժամանակ, ԱԱԾ նախկին տնօրեն համակարծիք է, որ ԱԱԾ-ն ունի լրջագույն բարեփոխման կարիք, այլապես՝ երկիրը չէին հասցնի այս ծանր իրավիճակին…
Համբարձումյանն անդրադարձել է նաև պետական դավաճանության մասին Փաշինյանի ասածին` նշելով, որ նման դեպքեր բացահայտվել են նաև նախկինում, անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության կամ դրանից ազատվել են իրավական հիմքով։ Ընդ որում, ըստ նրա, դեպքերը հիմնականում չեն հանրայնացվել բանակի հեղինակությունը չխաթարելու, նման մակարդակի բացահայտումներն միգուցե այդ չափ չկարևորելու պատճառով։
Համբարձումյանը վստահեցնում է, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքերի բացահայտումն առանձնակի բարդություն չի ներկայացրել։ «Այնպես որ բացահայտումների փաստը նման կերպ գովերգելը և նախկինում իրականացված աշխատանքների վրա ցեխ շպրտելը, կարծում եմ, առնվազն անարդար է։ Բնականաբար, հավաքագրված անձինք պատերազմական գործողությունների ընթացքում շատ ավելի ակտիվություն պետք է ցուցաբերեին, հետևաբար մեծանալու էր ԱԱԾ տեսադաշտում նրանց հայտնվելու հավանականությունը։ Ի դեպ՝ լուսաբանված վերջին դեպքերը բացահայտվել են զինվորական ոլորտում, որի նկատմամբ հակահետախուզական աշխատանքների ապահովումն իրականացվել է ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարատամենտի կողմից, և որի ղեկավար կազմն առ այսօր չի փոխվել»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի արած «խոպանչիներ» որակավորմանը, ապա Համբարձումյանը նշում է, որ դրանք այն մարդիկ են, որոնք դրսում, հիմնականում Ռուսաստանում, գումարներ են վաստակել, հետևաբար ԱԱԾ աշխատակիցների պարագայում, եթե նրանք դրսից, այլ պետությունից գումարներ են ստացել, ուրեմն, ենթադրաբար, պետական դավաճաններ են։
«Չեմ կարողանում որևէ կերպ հասկանալ, թե ինչն է Ձեզ հիմք տվել իմ (մեր) հասցեին «խոպանչիության», լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքներ հնչեցնելու համար, քանի որ դուք չեք կարող այդ իմաստով մատնացույց անել գեթ մեկ փաստ, թեկուզ կասկածի մակարդակի, իսկ եթե ունեք նման կասկածներ՝ վստահաբար կարող ենք փարատել։ Կարծում եմ, որ Ձեզ սխալ, խեղաթյուրված տվյալներ են զեկուցվել (ինչը վաղ թե ուշ պարզվելու է) կամ Դուք անտեղյակ եք եղելությունից և ընդամենը, միամտաբար կամ հանրության ուշադրությունը շեղելու միտումով, հիմնազուրկ, էմոցիոնալ հայտարարություններ եք անում»,–ասում է Համբարձումյանը։
Նա հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո շարունակել է աշխատել համակարգում` նախ ղեկավարելով ԱԱԾ քննչական, այնուհետ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտները։ Դրանից հետ Փաշինյանի որոշմամբ էլ նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի, այնուհետ տնօրենի ԺՊ–ի պաշտոններում և պարգևատրվել վարչապետի հուշամեդալով։ Այսինքն, ըստ Համբարձումյանի,ստացվում է, որ երբ աշխատում էի՝ լավն էի, իսկ հետագայում, երբ չցանկացա այլևս աշխատել, Փաշինյանի համար թիրախ դարձավ։
ԱԱԾ նախկին տնօրենը հավելել է, որ Փաշինյանի մասին մշտապես խոսել է հարգալից, կոռեկտ։ «Ի տարբերություն շատերի, երբեք չեմ մեղադրել դավաճանության մեջ` պնդելով, որ առանց բազմակողմանի և օբյեկտիվ քննության չի կարելի որևէ մեկի և հատկապես երկրի ղեկավարի հասցեին նման մեղադրանք հնչեցնել: Այնինչ Դուք, չնայած զբաղեցրած բարձր դիրքին, այնպիսի հայտարարություններ եք անում (նույնիսկ դիմում եք «արայով»), որոնք դատարանում վիճարկելու դեպքում վստահ եմ ստիպված եք լինելու ժխտել, ինչին բացարձակապես չեմ ձգտում»։
Համբարձումյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ ամեն ինչ մի կողմ թողնելով՝ հանուն երկրի համախմբվել և պայքարել է պետք, քանի որ միայն պայքարողի համար է դուռ բացվում։
Հիշեցնենք, որ Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող էր նշանակվել 2020-ի հոկտեմբերի 8-ին։Նա պաշտոնից ազատվեց մեկ ամիս անց` ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 8-ի հրամանագրով։
Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին
Լրահոս
0