https://arm.sputniknews.ru/20221008/pjuniki-erkrpagunery-parzabanel-en-te-inchu-en-khakhtel-uefai-pahanjy-49511479.html
«Փյունիկի» երկրպագուները պարզաբանել են, թե ինչու են խախտել ՈւԵՖԱ–ի պահանջը
«Փյունիկի» երկրպագուները պարզաբանել են, թե ինչու են խախտել ՈւԵՖԱ–ի պահանջը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 15-ին ՈւԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը։ 08.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-08T16:20+0400
2022-10-08T16:20+0400
2022-10-08T16:28+0400
փյունիկ
ուեֆա
ֆուտբոլ
երկրպագու
լռության րոպե
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2222/54/22225443_0:84:1600:984_1920x0_80_0_0_b0312c906fc5e38b5122456e273fe1ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայ ֆուտբոլասերները բացատրել են, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած «Փյունիկ»–«Ժալգիրիս» խաղի ժամանակ իրենց իրականացրած ակցիան ուղղված է եղել բացառապես «կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին»։Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը։«Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈւԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած խաղից առաջ «Փյունիկի» ֆան ակումբը դեմոնստրատիվ խախտել էր Ինդոնեզիայում ֆուտբոլայի խաղի ավարտին տեղի ունեցած միջադեպի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեն։Հավելենք, որ այդ խաղում «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ժալգիրիսի» նկատմամբ։
https://arm.sputniknews.ru/20221006/krkin-20-pjuniky-khmbum-mievnujn-hashvvov-erkrvord-anyndmej-haghtanaky-tvonec-49426767.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2222/54/22225443_90:0:1511:1066_1920x0_80_0_0_90b8e897ac5723266c2f2ad540924b5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փյունիկ, ուեֆա, ֆուտբոլ, երկրպագու, լռության րոպե, զոհ
փյունիկ, ուեֆա, ֆուտբոլ, երկրպագու, լռության րոպե, զոհ
«Փյունիկի» երկրպագուները պարզաբանել են, թե ինչու են խախտել ՈւԵՖԱ–ի պահանջը
16:20 08.10.2022 (Թարմացված է: 16:28 08.10.2022) Սեպտեմբերի 15-ին ՈւԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայ ֆուտբոլասերները բացատրել են, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած «Փյունիկ»–«Ժալգիրիս» խաղի ժամանակ իրենց իրականացրած ակցիան ուղղված է եղել բացառապես «կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին»։
Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը։
«Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈւԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»,-
ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած խաղից առաջ «Փյունիկի» ֆան ակումբը դեմոնստրատիվ խախտել էր Ինդոնեզիայում ֆուտբոլայի խաղի ավարտին տեղի ունեցած միջադեպի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեն։
Հավելենք, որ այդ խաղում «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ժալգիրիսի» նկատմամբ։