https://arm.sputniknews.ru/20221008/gvorts-sarqelu-instituty-veracel-e-pashinjann-ajcelel-e-hh-qnnchakan-kvomite-49510716.html
«Գործ սարքելու» ինստիտուտը վերացել է. Փաշինյանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
«Գործ սարքելու» ինստիտուտը վերացել է. Փաշինյանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է պետությանն ու հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացի կարևորությունը, ինչպես նաև 44-օրա պատերազմի հետ կապված գործերի... 08.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-08T15:45+0400
2022-10-08T15:45+0400
2022-10-08T15:47+0400
նիկոլ փաշինյան
հհ քննչական կոմիտե
արգիշտի քյարամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/08/49508257_0:105:1600:1006_1920x0_80_0_0_9295065276e8ef5740fb48d5f96e0c7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:Շնորհավորելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ,Փաշինյանն ասել է, որ Հայաստանում այսօր նախաքննության գործընթացի առանցքը փաստն է:Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է պետությանն ու հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացի կարևորությունը, ինչպես նաև 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները:«Այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում»,– ասել է վարչապետը:Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ քննչական կոմիտեի աշխատողների սոցիալական երաշխիքների ամուր համակարգ ստեղծելու խնդրին` նշելով, որ դա կարևոր է ոչ միայն նրանց, այլև առաջին հերթին` այն քաղաքացիների համար, որոնք բախվում են նախաքննության որակի խնդրի հետ։Փաշինյանն ասել է, որ այսօր Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում է հանրապետության նախաքննությյունների ավելի քան 90 տոկոսը` հավելելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից այդ ծավալն ընդլայնվելու է։Արգիշտի Քյարամյանին ու ևս երեք հոգու բարձրաստիճան կոչումներ ու աստիճաններ են շնորհվելՆիկոլ Փաշինյանը ՔԿ մի խումբ ծառայողների մասնագիտական օրվա առիթով պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով ու վարչապետի հուշամեդալներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/08/49508257_149:0:1570:1066_1920x0_80_0_0_7b30078edcf446cf8881cc5f9b0596a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ քննչական կոմիտե, արգիշտի քյարամյան
նիկոլ փաշինյան, հհ քննչական կոմիտե, արգիշտի քյարամյան
«Գործ սարքելու» ինստիտուտը վերացել է. Փաշինյանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
15:45 08.10.2022 (Թարմացված է: 15:47 08.10.2022) ՀՀ վարչապետն ընդգծել է պետությանն ու հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացի կարևորությունը, ինչպես նաև 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Շնորհավորելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ,Փաշինյանն ասել է, որ Հայաստանում այսօր նախաքննության գործընթացի առանցքը փաստն է:
«Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կա՛մ վերացել է, կա՛մ վերացման եզրին է, կա՛մ մենք գնում ենք այդ ճանապարհով, կա՛մ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա»,– ասել է նա:
Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է պետությանն ու հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացի կարևորությունը, ինչպես նաև 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները:
«Այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում»,– ասել է վարչապետը:
Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ քննչական կոմիտեի աշխատողների սոցիալական երաշխիքների ամուր համակարգ ստեղծելու խնդրին` նշելով, որ դա կարևոր է ոչ միայն նրանց, այլև առաջին հերթին` այն քաղաքացիների համար, որոնք բախվում են նախաքննության որակի խնդրի հետ։
«Ինչքան որակյալ լինեն այս ծառայությունները, մեր փորձը դա է ցույց տվել, այնքան ավելի մեծ կլինեն պետական եկամուտները, որովհետև վերջին տարիներին մենք միլիարդներով պետական բյուջեի եկամուտներն ավելացրել ենք: Ինչի՞ արդյունքում: Նաև իմ այս նշած գործոնների արդյունքում»,– ասել է վարչապետը:
Փաշինյանն ասել է, որ այսօր Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում է հանրապետության նախաքննությյունների ավելի քան 90 տոկոսը` հավելելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից այդ ծավալն ընդլայնվելու է։
Նիկոլ Փաշինյանը ՔԿ մի խումբ ծառայողների մասնագիտական օրվա առիթով պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով ու վարչապետի հուշամեդալներով: