00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմային դիվանագիտության վեկտորը փոխելն այժմ խոհեմ չի լինի. փորձագետը` Գրոսիի այցի մասին

© Photo : Twitter / Rafael MarianoGrossiՌաֆայել Գրոսին` Մեծամորի ԱԷԿ–ում
Ռաֆայել Գրոսին` Մեծամորի ԱԷԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2022
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի այցը ոչ միայն կարևոր էր Հայաստանի համար, այլև ազդակ էր Թուրքիային ու Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Անկախ այն բանից, թե ՄԱԳԱՏԷ–ն որտեղ է գտնվում ու ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարն ինչ ազգության է, միջազգային այդ կառույցը կառավարում ու համակարգում է ամբողջ խաղաղ ատոմը, որի մի մասը նաև Ռուսաստանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հայաստանյան այցի արդյունքները։
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները
Ավետիսյանի դիտարկմամբ` եթե ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում հնարավոր է քննարկել դիվրսիֆիկացման տարբերակներ, ապա ատոմային դիվանագիտության վեկտորը փոխելն այս պահին խոհեմ չի լինի։
«Մենք ունենք ԱՄՆ–ի հետ պայմանագիր, որը վերաբերում է մասնագետների վերապատրաստմանը, փորձի փոխանակմանը, ինչը շատ կարևոր է, բայց նոր ատոմակայանի կառուցման մասով մենք այլ վեկտորների դիտարկում չենք կարող ունենալ։ Դրա մասին է վկայում նաև հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի գոյությունը, որը զբաղվում է նոր ատոմակայանի հնարավոր տարբերակների մշակմամբ»,– ասաց նա։
Գնահատականները, թե Ռուսաստանում ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ–ն այսօր այլ խնդիրներով, այդ թվում Հայաստանի էներգետիկ խնդրով զբաղվելու ժամանակ ու հնարավորություն չունի, մասնագետը ճիշտ չի համարում` հիշեցնելով, որ փաստացի Ռուսաստանն այսօր չի դադարեցրել ո՛չ Թուրքիայում կառուցվող «Ակույու» ատոմակայանի, ո՛չ էլ Հարավարևելյան Ասիայում կառուցվող այլ ատոմակայանների շինարարությունը։
«Մինչ մենք կհասնենք նոր ատոմակայանի շինարարությանը, երբ կակնկալենք այս կամ այն երկրի աջակցությունը, այդ թվում` ֆինանսական, մեզ առայժմ անհրաժեշտ է, որպեսզի ինքներս լինենք ակտիվ, իրական առաջարկներ, իրական տարբերակներ ունենանք»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ նոր ատոմակայանի շինարարության հետ կապված աշխատանքների տեմպն այս պահին հեռու է ցանկալիից։
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
Իսկ էներգետիկ դիվաանագիտությունը, Արթուր Ավետիսյանի դիտարկմամբ, մեր երկրում ընդհանրապես բացակայում է։
Նրա խոսքով` «ՀՀ–ում հնչում են ականջահաճո հայտարարություններ, բայց իրական գործուն քայլեր չեն իրականացվում»։
Փորձագետը հիշեցնում է, որ էներգետիկ անվտանգությունը միայն ատոմակայանը չէ։ Նրա համոզմամբ` Հայաստանը պետք է էներգետիկ բնագավառում ակտիվացնի համագործակցությունն Իրանի հետ։ Մասնավորապես` ի վերջո ավարտին հասցնի Հյուսիս–հարավ Էլեկտրահաղորդման գծի Հայաստան–Իրան հատվածի` տարիներ շարունակ ձգձգվող շինարարությունը։
«Գնահատականներիս մեջ հնարավոր է` շատ քիչ սխալվեմ, բայց կարծում եմ, որ ներկայում շուրջ 50 տոկոսն է կառուցված։ Իսկ դա նշանակում է, որ 2023թ–ին էլ չենք հասցնելու ավարտել, ինչը մեզ համար լրջագույն սպառնալիք կլինի էներգետիկական առումով»,– նշում է Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Ռաֆայել Գրոսիի այցին ու Հայաստանում արված հայտարարություններին, Արթուր Ավետիսյանը կարծում է, որ նման այցերը շատ կարևոր են շահագործվող ատոմակայան ու նոր ատոմակայանի կառուցման պլաններ ունեցող Հայաստանի համար։
Բացի այդ, Գրոսին Հայաստանից ի լուր աշխարհի հայտարարեց, որ Մեծամորի գործող ատոմակայանի վերազինման այն աշխատանքները, որոնք այսքան տարիների ընթացքում արվել են, արվել են լիարժեք,և ՄԱԳԱՏԷ–ի ցուցաբերած օգնությունը ՀՀ–ին իզուր չի եղել։
Հնարավո՞ր է արդյոք ՀԱԷԿ–ի աշխատանքը երկարաձգել ևս 10 տարով. պարզաբանում է Մարցինկևիչը
Ավետիսյանի մեկնաբանմամբ` դա բառացի նշանակում էր, որ մեր ատոմակայանն անվտանգ է ու կարող է շահագործվել ոչ միայն մինչև 2026թ–ը, այլև որոշ վերազինման աշխատանքներից հետո` մինչև 2035-36թթ–ը։
Միաժամանակ այս հայտարարությունն, ըստ նրա, նաև Թուրքիայի համար էր շատ կարևոր ազդակ, քանի որ այդ երկիրը 90-ական թվականներից սկսած ջանք ու լոբբինգի գումարներ չի խնայում ` ներկայացնլու, իբր Մեծամորի ատոմակայանն անվտանգ չէ, իբր այնտեղ կարող են վթարներ լինել, որոնք էկոլոգիական աղետի կհանգեցնեն տարածաշրջանում։
«Ըստ էության`Գրոսսիի` հենց Մեծամորում արված այդ հայտարարությունը շատ կարևոր ազդակ է ոչ միայն մեզ համար, այլ հենց արտասահմանյան շրջանակների համար, և դա մեր էներգետիկ դիվանագիտության մեջ,հուսով եմ, կկարողանանք ճիշտ օգտագործել»,– նկատեց Ավետիսյանը։
Գորսիի այցն ու հայտարարությունը, ըստ Ավետիսյանի,նաև Մեծամորի ատոմակայանը պայթեցնելու մասին Ադրբեջանից ժամանակ առ ժամանակ հնչող սպառնալիքների պատասխանն էին։ Թեև հայաստանցի մասնագետը գրեթե բացառում է, որ Ադբեջանը կհանդգնի իր սպառնալիքներն իրականացնել, քանի որ ենթադրյալ էկոլոգիական աղետից այդ դեպքում տուժելու է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանն ու առաջին հերթին` Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։
Միրզոյանը ՄԱԳԱՏԷ–ի տնօրենի հետ խոսել է ՀԱԷԿ–ի վերաբերյալ հնչած սպառնալիքների մասին
«Ադրբեջանն ինչքան ասես`կարող է հոխորտալ նման բաներ, բայց շատ քիչ է հավանական, որ նման քայլի կգնա։ Դա ոչ միայն վնաս է ՀՀ–ին, այլև Իրանի ամբողջ հյուսիսային հատվածին։ Ամբողջ արևելյան Թուրքիան կամ Արևմտյան Հայաստանը հնարավոր թունավորման այդ հոսքի տակ կմնան, որոշակի թունավորում չի բացառվում նաև Վրաստանի ու նույն Ադրբեջանի տարածքում` կախված քամու ուղղությունից»,– ասաց Ավետիսյանը։
էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետի խոսքով` ատոմոկայանը ոչ միայն ՀՀ–ի էներգետիկ անվտանգության, այլև ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է, որի նկատմամբ պետությունը պարտավոր է հատուկ վերաբերմունք ունենալ։
Հիշեցնենք` Հոկտեմբերի 5-ին Երևանում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական էր գնահատել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ արված աշխատանքները:
«Ռոսատոմը» Երևանում սեմինար է անցկացրել. քննարկվել է ՀԱԷԿ–ի թափոնների կառավարման հարցը
Իսկ նոր ատոմակայանի կառուցման մասին Գրոսին ասել էր. «Մեկ այլ հարց է` ում հետ պետք է կառուցել կայանը՝ «Ռոսատոմի՞», որը հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ գործընկերն է, թե՞ ինչ-որ արևմտյան ընկերությունների հետ։ Այս և այլ հարցերը դեռ պետք է քննարկել»։
Մեծամորի ՀԱԷԿ–ն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ աել էր, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը նախատեսվում է սկսել 2025-2026 թթ–ին։
Լրահոս
0