00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատագիրը կրկնվեց. Ալիսան երդվել էր շարունակել հերոս եղբոր գործը, բայց ինքն էլ զոհվեց

© Sputnik / Asatur YesayantsԱլիսա Մելքոնյան
Ալիսա Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Բաժանորդագրվել
Ալիսա Մելքոնյանը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել։ Հետո հոսպիտալի անձնակազմին համոզել էր հաշմանդամության կարգ չտրամադրել իրեն, որպեսզի շարունակի ծառայությունը։
Ալիսա Մելքոնյանը 2016-ի քառօրյա պատերազմում զոհված եղբոր` ենթասպա Գագիկ Մելքոնյանի հուղարկավորության օրը երդվել էր, որ վերջինիս գործն ինքը շարունակելու է։ Այդպես էլ եղավ, սակայն ճակատագիրը կրկնվեց, և նա զոհվեց հայրենիքը պաշտպանելիս` եղբոր պես։
41-ամյա Ալիսան զոհվել է 2022–ի սեպտեմբերի 13-ին, և այժմ Մելքոնյանների տանը (Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում) իրար կողք կողքի զինվորականի հագուստով քրոջ և եղբոր երկու հուշանկյուն կա։
© Sputnik / Asatur YesayantsԳագիկ և Ալիսա Մելքոնյանների հուշանկյունը
Портреты погибших военнослужащих Алисы и Гагика Мелконянов - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Գագիկ և Ալիսա Մելքոնյանների հուշանկյունը
«Գագիկը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ` Թալիշում։ Եղբայրս դիպուկահար էր, և պատերազմի ժամանակ նահանջն ապահովելու համար մնացել է դիրքում և իր վրա վերցրել թշնամու հարվածները. իր շնորհիվ 14-15 ժամկետային զինվոր փրկվեց, իսկ ինքը զոհվեց... Ալիսան շատ էր ազդվել. նա եղբորս գերեզմանի վրա երդվեց` պիտի զինվորական դառնա և շարունակի Գագիկի գործը։ Հետո նամակով դիմեց պաշտպանության նախարարություն` խնդրելով, որ իրեն հենց Օմար` եղբորս զորամաս տանեն»,–պատմում է Գագիկի և Ալիսայի կրտսեր եղբայրը` Սամվելը։
© Sputnik / Asatur YesayantsԱլիսայի եղբայրը` Սամվելը
Брат Алисы Мелконян Самвел - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Ալիսայի եղբայրը` Սամվելը
Դրանից հետո Ալիսան ծառայության է անցել Օմարում, որտեղ Գագիկի մարտական ընկերները նրան ցույց են տվել եղբոր խրամատը, վայրերը, ուր մարտեր են ընթացել։ Սամվելը հիշում է` երբ քույրն առաջին 1–ամսյա հերթապահությունից տուն էր եկել, բավական տխուր էր` զոհված եղբոր մասին հուշերը հանգիստ չէին տալիս։ Մյուս կողմից` Սամվելը կողմ չի եղել, որ քույրը զինվորական դառնա, քանի որ եղբոր կորստի ցավը թարմ էր, Ալիսան էլ սեփական ընտանիքը չուներ։ Սակայն Ալիսան տված երդումը խախտողը չէր։
Զոհվելու գիշերը մաման երազումս ասաց` հետդ եմ. Սուսաննան մասնակցել էր բոլոր պատերազմներին
Սամվելն ասում է, որ Ալիսան զինվորական կյանքի դժվարությունների մասին երբևէ չի խոսել, և բոլոր հարցերին միշտ մեկ պատասխան է տվել` ամեն ինչ լավ է։
© Sputnik / Asatur YesayantsՍամվելը` Ալիսայի և Գագիկի հուշանկյունի մոտ
Брат Алисы Мелконян Самвел - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Սամվելը` Ալիսայի և Գագիկի հուշանկյունի մոտ
Ալիսան իրենց խմբի միակ աղջիկն էր։ Եղբոր պես դիպուկահար էր` լավագույն նշանառուներից. Ալիսայի «ձեռքի ուժը» զգացել են 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ավելին` Ալիսայի սառնասրտությունն ու հանգստությունը ոգևորել է մյուսներին։
© Sputnik / Asatur YesayantsԱլիսայի մարտական ընկերը հեռախոսի մեջ ցույց է տալիս նրա լուսանկարը մարտական դիրքից
Боевой товарищ Алисы Эдгар Петросян показывает фотографии с боевых позиций - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Ալիսայի մարտական ընկերը հեռախոսի մեջ ցույց է տալիս նրա լուսանկարը մարտական դիրքից
Այդ օրերի մասին ավելի լավ հիշում է Ալիսայի մարտական ընկերներից Էդգար Պետրոսյանը, որը «Մարտունի-2» ջոկատի կազմով որպես կամավոր մեկնել էր կռիվ և գնացել Ալիսայի ծառայության վայր` Օմար։ Էդգարը նշում է` Օմարում թեժ մարտեր էին`թշնամին տեղի դիրքերից մեկը գրավել էր։ Սակայն օրեր անց հայկական ԶՈւ-ն հետ վերցրեց այն։
© Sputnik / Asatur YesayantsԱլիսայի մարտական ընկերը` Էդգար Պետրոսյանը
Эдгар Петросян, боевой товарищ Алисы Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Ալիսայի մարտական ընկերը` Էդգար Պետրոսյանը
«Դիրքը հետ վերցնելուց հետո կրակի շուրջ նստեցինք, զրուցեցինք։ Որպես կին` նա կոտրեց բոլոր կարծրատիպերը. մեզանից ավելի քաջ էր` արկերի պայթյունների տակ շարունակում էր սառնասրտորեն իր գործն անել։ Բացի այդ, կնոջ ներկայությունը շատ էր փոխում մթնոլորտը` եթե կինը պատրաստ է մարտական խնդիրը կատարել առանց տրնտջալու, դու ավելի պարտավորված ես ամեն ինչին մոտենում»,–ասում է Էդգարը և հավելում` պատերազմի միակ լուսավոր կետն այն անխախտ ընկերությունն է, որը ձևավորվել է կռվի դաշտում։
© Sputnik / Asatur YesayantsԱլիսայի մարտական ընկերը` Էդգար Պետրոսյանը և Ալիսայի եղբոր կինը` Աննան
Эдгар Петросян, боевой товарищ Алисы Мелконян, с Анной - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Ալիսայի մարտական ընկերը` Էդգար Պետրոսյանը և Ալիսայի եղբոր կինը` Աննան
Ասում է` ամեն ինչում կարող ես այդ ընկերության վրա հույս դնել, քանի որ մարտական ընկերներիդ հետ գնացել ես մեռնելու և... էլի կգնաս։
2020–ի հոկտեմբերի 17-ին Ալիսան ծանր վիրավորում է ստանում ոտքից և մեջքից...
Եղբայրը` Սամվելը, հիշում է, թե ինչպես էր զինհոսպիտալում պառկած քույրը պայքարում, որ իրեն հանկարծ հաշմանդամության կարգ չտան, և ինքը կարողանա ծառայությունը շարունակել։ Ավելին` Ալիսան զանգել էր հրամանատարությանը և խնդրել, որ միջնորդեն իրեն կարգ չտալու հարցում։ Իսկ նրա առողջական վիճակը ոչ մի կերպ չէր կարգավորվում` ծնկի մեջ պարբերաբար ջուր էր հավաքվում։
«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած
Սամվելն ասում է` 44-օրյա պատերազմից հետո քրոջ համար հոգեբանական ծանր շրջան էր, քանի որ Ադրբեջանին էին տվել այն տարածքները, որոնք պահելու համար եղբայրը կյանքն էր տվել։ Ի վերջո` ինքն էլ պատրաստ է եղել նույնն անել` միայն թե տարածքներ չզիջենք։ 44-օրյայից հետո, քանի որ Քարվաճառը հանձնել էին Ադրբեջանին, Ալիսան տեղափոխվել է Վարդենիսի զորամաս և ծառայությունը շարունակել այնտեղ, չնայած առողջական խնդիրներին։
Սամվելն ասում է` այս հոկտեմբերին քույրը պետք է կրկին զինվորական հոսպիտալում պառկեր, որպեսզի ծնկի մեջ հավաքված ջուրը մաքրեին։
«Երբ պատերազմը սկսվեց, Ալիսան ծառայության մեջ էր։ Սեպտեմբերի 12–ի լույս 13-ի գիշերն էր` զանգում էի նրան. սկզբում պատասխան չկար, հետո անհասանելի դարձավ։ Անմիջապես գնացի Վարդենիս, ուզում էի մի լուր իմանայի. ունեի, չունեի` մի քույր ունեի։ Վերջապես գիշերը 3։30-ին ինքը զանգեց ու ասաց` իրավիճակը ծանր է։ Այդքանը։ Դրանից հետո լուր չունեի իրենից... Հաջորդ օրն իմացա` զոհվել է»։
Եղբայրը պատմում է, որ Ալիսայի խմբի բոլոր անդամները զոհվել են, քանի որ շրջափակման մեջ են ընկել մեծաքանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։ Անգամ չգիտեն` Ալիսայի դիրքն այժմ մե՞ր, թե Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ Ալիսայի մարմինը Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 20-ին` 94 այլ զինծառայողների դիերի հետ։
Այժմ Սամվելենց տան միակ ուրախությունը նրա 4-ամյա դուստրն է` Կարինան (Սամվելի մայրը Գագիկի զոհվելուց 4 ամիս առաջ է կաթվածից վաղաժամ մահացել, իսկ հայրը` 2017-ին): Կարինան հորաքրոջը շատ է կարոտել, և նրա հուշ-անկյունից մեզ ցույց է տալիս Ալիսայի իրերը` ռադիոկապի միջոցը, որը, չգիտես ինչու, այս անգամ Ալիսան իր հետ չէր տարել, չկրակված մի փամփուշտ, որը գտել են նրա տաք զինվորական հագուստի գրպանից։
© Sputnik / Asatur Yesayants

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ ռադիոկապի միջոցը

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ ռադիոկապի միջոցը - Sputnik Արմենիա
1/3

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ ռադիոկապի միջոցը

© Sputnik / Asatur Yesayants

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ գրպանից գտած փամփուշտը

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ գրպանից գտած փամփուշտը - Sputnik Արմենիա
2/3

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ գրպանից գտած փամփուշտը

© Sputnik / Asatur Yesayants

Սամվելի կինը` Աննան, ցույց է տալիս Ալիսայի ձմեռային զինվորական հագուստը

Սամվելի կինը` Աննան, ցույց է տալիս Ալիսայի ձմեռային զինվորական հագուստը - Sputnik Արմենիա
3/3

Սամվելի կինը` Աննան, ցույց է տալիս Ալիսայի ձմեռային զինվորական հագուստը

1/3

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ ռադիոկապի միջոցը

2/3

Սամվելը ցույց է տալիս զոհված քրոջ գրպանից գտած փամփուշտը

3/3

Սամվելի կինը` Աննան, ցույց է տալիս Ալիսայի ձմեռային զինվորական հագուստը

«Ուզում եմ մեծ աղջիկ դառնալ ու զինվորական։ Հորքուրն ինձ զինվորականի շոր էր բերել` տելեզիվորի կողքի դարակում ա, հագնե՞մ, տեսնես։ Որ նոր էր բերել, հենց հագա` բոլորն ասում էին` ինչ սիրուն ես»,–ասում է փոքրիկ Կարինան ու ժպտում։
© Sputnik / Asatur YesayantsКарина, племянница Алисы Мелконян
Карина, племянница Алисы Мелконян  - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Карина, племянница Алисы Мелконян
Կարինան սպասում է, որ հորաքույրը ծառայության մեկ ամիսը կավարտի և տուն կգա` իրեն «կոնֆետ-մոնֆետ» կբերի, լավ տեղեր կտանի։ Կարինան շատախոս է` հարցեր տալ պետք չէ։ Աղջնակն ասում է` մայրն էլ է զինվորական դառնալու, և մոր զարմացած հայացքն ու ժխտական պատասխանը տեսնելուց հետո ասում է. «Պա՜հ... Ուրեմն մենակ ես կդառնամ զինվորական... հորքուրիս պես»։
Լրահոս
0