00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն չի կարող անտեսել Զելենսկու՝ կանխարգելիչ հարված հասցնելու հայտարարությունները. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է` դա աղաղակող հայտարարություն է, որը խոսում է Ուկրաինայի նախագահի բարոյական վիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի կարող ուշադրություն չդարձնել Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մենք չենք կարող կողքով անցնել և այլ պետությունների առաջնորդներին կոչ ենք անում նույնպես չանտեսել, որովհետև սիմպտոմատիկայի տեսանկյունից դրանք շատ վտանգավոր հայտարարություններ են, շատ վտանգավոր։ Այսինքն՝ Ուկրաինայի ղեկավարը աշխարհի առաջատար պետություններին, միջուկային ակումբի երկրներին փաստացի կոչ է անում կանխարգելիչ հարված հասցնել մեր երկրին` ՌԴ-ին», - «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել Է Պեսկովը «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» հաղորդման ժամանակ։
Ավելի վաղ Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին: Ավելի ուշ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել էր, որ նա ՌԴ-ի դեմ միջուկային զենք կիրառելու կոչ չի արել, այլ կանխարգելիչ պատժամիջոցներն է նկատի ունեցել։
Պուտինն ու Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին. Ինդոնեզիայի դեսպան
«Դա միանգամայն աղաղակող հայտարարություն է, որը խոսում է Ուկրաինայի նախագահի բարոյական վիճակի մասին, որը հղի է շատ վտանգավոր անդառնալի սխալներով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր նախագահի իրավացիությունը, երբ նա որոշում էր կայացնում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին»,-ասել Է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ եղել են Զելենսկու տոնը դատապարտելու ինչ-որ երկչոտ փորձեր, բայց ոչ ավելին։
«Բայց, ցավոք, ոչ մեկի մտքով չանցավ սաստել իր վասալին։ Դա շատ վտանգավոր է»,-նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ նման խոսքերը ոչ այլ ինչ են, քան համաշխարհային պատերազմ սկսելու կոչ, դրա պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք փաստացի ղեկավարում են Կիևի գործողությունները: Նա նաև ընդգծել էր, որ Զելենսկու խոսքերին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները: Ուկրաինայի նախագահի հայտարարությունները դժգոհություն են հարուցել նաև ՄԱԿ-ում, որտեղ հիշեցրել էին, որ միջուկային հակամարտության վերաբերյալ բանավեճերն անգամ անընդունելի են։
Կիևը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիք է ստեղծում․ Լավրով
Լրահոս
0