https://arm.sputniknews.ru/20221007/klaaric-pahanjel-em-adrbejancinerin-entadrabar-khoshtangelu-tesanjuty-grigorjan-49443812.html
Կլաարից պահանջել եմ ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու տեսանյութը. ՀՀ ՄԻՊ
Կլաարից պահանջել եմ ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու տեսանյութը. ՀՀ ՄԻՊ
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ Կլաարը խոստացել է, որ իրեն կուղարկի այն տեսանյութը, որն իբրև թե ցույց է տալիս Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական... 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T12:06+0400
2022-10-07T12:06+0400
2022-10-07T13:18+0400
հհ միպ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
տոյվո կլաար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449048_0:0:1600:901_1920x0_80_0_0_c13ce990df2dd21ec4e5ce9f63512e18.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը։Նշենք, որ հայ անզեն գերիներին գնդակահարության դեպքից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։Նա հայտնեց նաև, որ 2020-ի պատերազմի ժամանակ հայ զինվորների ենթադրաբար հանցագործությունների հետ կապված ՀՀ–ում քրգործ է հարուցվել, որը դեռ ընթանում է։ ՄԻ պաշտպանի խոսքով` այս տեսակետից շատ կարևոր է իր համար Կլաարից ստանալ այդ տեսանյութն ու ուսումնասիրել։Գրիգորյանը մեկնաբանեց նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ իբրև թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։ Նա նշեց, որ կարևոր է համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Նրա համոզմամբ, այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը։ Գրիգորյանը նշեց, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449048_0:0:1600:1200_1920x0_80_0_0_468f7acba7753a59d28c917317501d50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, տոյվո կլաար
հհ միպ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, տոյվո կլաար
Կլաարից պահանջել եմ ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու տեսանյութը. ՀՀ ՄԻՊ
12:06 07.10.2022 (Թարմացված է: 13:18 07.10.2022) Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ Կլաարը խոստացել է, որ իրեն կուղարկի այն տեսանյութը, որն իբրև թե ցույց է տալիս Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը։
Նշենք, որ հայ անզեն գերիներին գնդակահարության դեպքից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
«Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետևելու այդ հաղորդագրություններին ու դրանց մասին ՀՀ իրավապահներին հայտնել։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,–ասաց Գրիգորյանը։
Նա հայտնեց նաև, որ 2020-ի պատերազմի ժամանակ հայ զինվորների ենթադրաբար հանցագործությունների հետ կապված ՀՀ–ում քրգործ է հարուցվել, որը դեռ ընթանում է։ ՄԻ պաշտպանի խոսքով` այս տեսակետից շատ կարևոր է իր համար Կլաարից ստանալ այդ տեսանյութն ու ուսումնասիրել։
Գրիգորյանը մեկնաբանեց նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ իբրև թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։ Նա նշեց, որ կարևոր է համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Նրա համոզմամբ, այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը։ Գրիգորյանը նշեց, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական
Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։