https://arm.sputniknews.ru/20221007/kievy-zangvatsajin-vochnchacman-zenqi-sparnaliq-e-steghtsum-lavrov-49446343.html
Կիևը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիք է ստեղծում․ Լավրով
Կիևը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիք է ստեղծում․ Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նաև զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ձեռնպահ մնա Ուկրաինայի հակամարտության կողմ հանդես գալուց։ 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T12:30+0400
2022-10-07T12:30+0400
2022-10-07T12:30+0400
սերգեյ լավրով
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
ամն
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48554576_0:111:1600:1011_1920x0_80_0_0_e60628017456b8b3114d16ea96070bb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետ կապված ռիսկեր է ստեղծում, այդ մասին է վկայում նաև ՌԴ-ին ՆԱՏՕ-ի «կանխարգելիչ հարվածի» մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Նախօրեին Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»: Ավելի ուշ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել է, որ նա կոչ չի արել միջուկային զենք օգտագործել ՌԴ-ի դեմ, այլ կանխարգելիչ պատժամիջոցների մասին է խոսել:Լավրովը նշել է, որ Զելենսկին, ըստ էության, ներկայացրել է ամբողջ աշխարհին այն սպառնալիքների հերթական ապացույցները, որոնք բխում են Կիևի ռեժիմից:Նա ավելացրել է, որ Զելենսկու քարտուղարների փորձերը պնդել, թե նա այլ բան նկատի ուներ, ծիծաղելի են, քանի որ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ Ուկրաինան ձգտում է միջուկային զենք ունենալ:ՌԴ արտգործնախարարը նաև զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ձեռնպահ մնա Ուկրաինայի հակամարտության կողմ հանդես գալուց։«Միջուկային զսպման բնագավառում մեր ռազմական դոկտրինը և պետական քաղաքականության հիմքերը անփոփոխ են մնում։ Վաշինգտոնն ու դրա վասալների փորձերը՝ խեղաթյուրել այս իրողությունը, խեղաթյուրել մեր դիրքորոշումը, նպատակ ունեն վախեցնել միջազգային հանրությանը, ստիպել դրա ողջախոհ հատվածին հետևել Կիևի բոլոր արկածախնդրություններին անկառավարելի աջակցության ձախողված ուղեգծին», - ընդգծել է նախարարը:Նա նաև ավելացրել է, որ չնայած Ուկրաինայի առաջնորդի հայտարարություններին, ՆԱՏՕ-ն ու Եվրոպան շարունակում են Կիևին զենք մատակարարել: Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային էսկալացիա հրահրելու մեջ«Ինչպես գիտեք, երեկ հրավիրվել է, այսպես կոչված, Եվրոպական հանրակցության խորհուրդ, դա նախագահ Մակրոնի նախաձեռնությունն էր, որի արդյունքում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հպարտությամբ հայտարարեց, որ սկսվում է անվտանգության կառուցվածքի ձևավորման գործընթացը՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Մի խոսքով, պարզապես պարում են Կիևի դուդուկի տակ ու խրախուսում են դեռ իշխանության ղեկին գտնվողների խելահեղ երևակայությունները», - ասել է նախարարը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Զելենսկու հայտարարության հետ կապված ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ նրա խոսքերը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ են, դրա համար պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, որոնք փաստացի ղեկավարում են Կիևի գործողությունները: Նա նաև ընդգծել է, որ աշխարհի բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն Զելենսկու խոսքերին:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48554576_187:0:1600:1060_1920x0_80_0_0_e427ed593a3846489155f64d233bf00d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, ամն, միջուկային զենք
սերգեյ լավրով, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, ամն, միջուկային զենք
Կիևը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիք է ստեղծում․ Լավրով
ՌԴ արտգործնախարարը նաև զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ձեռնպահ մնա Ուկրաինայի հակամարտության կողմ հանդես գալուց։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետ կապված ռիսկեր է ստեղծում, այդ մասին է վկայում նաև ՌԴ-ին ՆԱՏՕ-ի «կանխարգելիչ հարվածի» մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախօրեին Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, հայտարարել է, որ
ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»: Ավելի ուշ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել է, որ նա կոչ չի արել միջուկային զենք օգտագործել ՌԴ-ի դեմ, այլ կանխարգելիչ պատժամիջոցների մասին է խոսել:
«Անկասկած, մենք չենք կարող լռության մատնել այն բանավեճերը, որոնք վերջին ժամանակներս անընդհատ ծավալվում են միջուկային զենքի հնարավոր կիրառման թեմայով, ու հատկապես այդ կապակցությամբ չի կարելի լռության մատնել Կիևի ռեժիմի անխոհեմ գործողությունները, որոնք ուղղված են զանգվածային ոչնչացման զենքի տարբեր տեսակների կիրառման ռիսկերի ստեղծմանը», - ասել է նա «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության և արտերկրում հայրենակիցների աջակցության գծով գլխավոր խորհրդի հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում:
Լավրովը նշել է, որ Զելենսկին, ըստ էության, ներկայացրել է ամբողջ աշխարհին այն սպառնալիքների հերթական ապացույցները, որոնք բխում են Կիևի ռեժիմից:
Նա ավելացրել է, որ Զելենսկու քարտուղարների փորձերը պնդել, թե նա այլ բան նկատի ուներ, ծիծաղելի են, քանի որ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ Ուկրաինան ձգտում է միջուկային զենք ունենալ:
ՌԴ արտգործնախարարը նաև զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ձեռնպահ մնա Ուկրաինայի հակամարտության կողմ հանդես գալուց։
«Միջուկային զսպման բնագավառում մեր ռազմական դոկտրինը և պետական քաղաքականության հիմքերը անփոփոխ են մնում։ Վաշինգտոնն ու դրա վասալների փորձերը՝ խեղաթյուրել այս իրողությունը, խեղաթյուրել մեր դիրքորոշումը, նպատակ ունեն վախեցնել միջազգային հանրությանը, ստիպել դրա ողջախոհ հատվածին հետևել Կիևի բոլոր արկածախնդրություններին անկառավարելի աջակցության ձախողված ուղեգծին», - ընդգծել է նախարարը:
Նա նաև ավելացրել է, որ չնայած Ուկրաինայի առաջնորդի հայտարարություններին, ՆԱՏՕ-ն ու Եվրոպան շարունակում են Կիևին զենք մատակարարել:
«Ինչպես գիտեք, երեկ հրավիրվել է, այսպես կոչված, Եվրոպական հանրակցության խորհուրդ, դա նախագահ Մակրոնի նախաձեռնությունն էր, որի արդյունքում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հպարտությամբ հայտարարեց, որ սկսվում է անվտանգության կառուցվածքի ձևավորման գործընթացը՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Մի խոսքով, պարզապես պարում են Կիևի դուդուկի տակ ու խրախուսում են դեռ իշխանության ղեկին գտնվողների խելահեղ երևակայությունները», - ասել է նախարարը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Զելենսկու հայտարարության հետ կապված ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ նրա խոսքերը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ են, դրա համար պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, որոնք փաստացի ղեկավարում են Կիևի գործողությունները: Նա նաև ընդգծել է, որ աշխարհի բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն Զելենսկու խոսքերին: