https://arm.sputniknews.ru/20221007/inchu-e-turqian-kiprvosi-hjusisum-harvatsajin-ats-ner-teghakajel-erdvoghani--pataskhany-49473217.html
Ինչո՞ւ է Թուրքիան Կիպրոսի հյուսիսում հարվածային ԱԹՍ-ներ տեղակայել. Էրդողանի պատասխանը
Ինչո՞ւ է Թուրքիան Կիպրոսի հյուսիսում հարվածային ԱԹՍ-ներ տեղակայել. Էրդողանի պատասխանը
Sputnik Արմենիա
Էրդողանը մեկնաբանել է նաև Կիպրոսի հյուսիսում գտնվող Կարպաս թերակղզում Թուրքիայի նոր ռազմակայանի ստեղծման հավանականությունը: 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T17:41+0400
2022-10-07T17:41+0400
2022-10-07T17:51+0400
ռեջեփ թայիփ էրդողան
կիպրոս
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
զենք
հունաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318656_0:73:1600:973_1920x0_80_0_0_8d710de2b3407f1a3206ecd062523d5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան Կիպրոսի հյուսիսում հարվածային անօդաչու թռչող սարքեր է տեղակայել,չի բացառում նաև կղզի զենքի նոր մատակարարումը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։Նրա խոսքով` դա Թուրքիայի առաջին արձագանքն է դարձել ԱՄՆ-ի` հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու որոշմանը։Էրդողանը մեկնաբանել է նաև Կիպրոսի հյուսիսում գտնվող Կարպաս թերակղզում Թուրքիայի նոր ռազմակայանի ստեղծման հավանականությունը: Նա նշել է, որ անկախ ռազմակայանի ստեղծման մասին որոշման ընդունումից, թուրքական Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք օդ են բարձրանում Թուրքիայի տարածքից, այսօր էլ կարող են կարճ ժամանակում կղզի հասնել:Թուրքիան սպառնում է պատասխանել Կիպրոսի հարցում Վաշինգտոնի որոշմանը«Այս հարցում ևս որևէ խնդիր չկա»,-հավաստիացրել է նա:Բացի այդ, Էրդողանը պատմել է երկկողմ հանդիպում անցկացնելու` հունական Կիպրոսի ղեկավարի նախաձեռնության մասին:Կիպրոսը դե ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից` Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը հրահրվել էր Կիպրոսում պետական հեղաշրջմամբ և կղզին Հունաստանին միացնելու փորձով: Օկուպացվել է կղզու տարածքի 37 տոկոսը, որտեղ 1983 թվականին հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Այն ճանաչել է միայն Թուրքիան։«Դուք դրա համար թանկ կվճարեք». Էրդողանը սպառնում է Կիպրոսին
կիպրոս
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318656_0:0:1395:1046_1920x0_80_0_0_59f243931fb2268a260c9efd1d536052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, կիպրոս, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զենք, հունաստան, թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան, կիպրոս, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զենք, հունաստան, թուրքիա
Ինչո՞ւ է Թուրքիան Կիպրոսի հյուսիսում հարվածային ԱԹՍ-ներ տեղակայել. Էրդողանի պատասխանը
17:41 07.10.2022 (Թարմացված է: 17:51 07.10.2022) Էրդողանը մեկնաբանել է նաև Կիպրոսի հյուսիսում գտնվող Կարպաս թերակղզում Թուրքիայի նոր ռազմակայանի ստեղծման հավանականությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան Կիպրոսի հյուսիսում հարվածային անօդաչու թռչող սարքեր է տեղակայել,չի բացառում նաև կղզի զենքի նոր մատակարարումը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիան Կիպրոսի հյուսիսում անօդաչու թռչող սարքեր է տեղակայել, այդ թվում` հարվածային դրոններ։ Չեմ բացառում կղզի սպառազինության նոր մատակարարումները։ Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անվտանգությունը բոլոր ուղղություններից»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով` դա Թուրքիայի առաջին արձագանքն է դարձել ԱՄՆ-ի` հունական Կիպրոսին զենքի մատակարարման
էմբարգոն չեղարկելու որոշմանը։
Էրդողանը մեկնաբանել է նաև Կիպրոսի հյուսիսում գտնվող Կարպաս թերակղզում Թուրքիայի նոր ռազմակայանի ստեղծման հավանականությունը: Նա նշել է, որ անկախ ռազմակայանի ստեղծման մասին որոշման ընդունումից, թուրքական Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք օդ են բարձրանում Թուրքիայի տարածքից, այսօր էլ կարող են կարճ ժամանակում կղզի հասնել:
«Այս հարցում ևս որևէ խնդիր չկա»,-հավաստիացրել է նա:
Բացի այդ, Էրդողանը պատմել է երկկողմ հանդիպում անցկացնելու` հունական Կիպրոսի ղեկավարի նախաձեռնության մասին:
«Նիկոս Անաստասիադասը պնդում էր (Պրահայում), որ երկկողմ հանդիպում լինի: Նույնիսկ միջնորդներ էր ներգրավել: Ի պատասխան ես հիշեցրի, որ նրա լիազորությունների ժամկետը երկու ամսից ավարտվում է: Այդպիսի իրավիճակում նման հարց չի քննարկվում: Ես նաև նշեցի, որ նրանք (Նիկոսիան) շարունակ ինչ-որ մեկի հրահանգով են գործում: Իսկ գործերն այդպես չեն արվում և ցանկալի արդյունքի չեն բերի»,-ասել է Էրդողանը:
Կիպրոսը դե ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից` Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը հրահրվել էր Կիպրոսում պետական հեղաշրջմամբ և կղզին Հունաստանին միացնելու փորձով: Օկուպացվել է կղզու տարածքի 37 տոկոսը, որտեղ 1983 թվականին հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Այն ճանաչել է միայն Թուրքիան։