https://arm.sputniknews.ru/20221007/hajtni-e-inch-en-pajmanavvorvel-pashinjann-u-alievy-49432401.html
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունից հայտնել են, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ։ 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T08:05+0400
2022-10-07T08:05+0400
2022-10-07T08:25+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
իլհամ ալիև
էմանուել մակրոն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49432527_0:125:1200:800_1920x0_80_0_0_8098da473e071706c434e27dfd151240.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Պրահայում կայացած հանդիպման ընթացքում արձանագրվել է.Հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են ուղիղ շփումները. մանրամասներ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49432527_190:49:1191:800_1920x0_80_0_0_c74e2f6b9c18becd7f5a5250193b098c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, իլհամ ալիև, էմանուել մակրոն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
նիկոլ փաշինյան, հայաստան, իլհամ ալիև, էմանուել մակրոն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը
08:05 07.10.2022 (Թարմացված է: 08:25 07.10.2022) ՀՀ կառավարությունից հայտնել են, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունից
հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Պրահայում կայացած հանդիպման ընթացքում արձանագրվել է.
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: