00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանի համար նախընտրելի է ՄԽ համանախագահների ձևաչափը. վրացագետ

Մելիքյան. Վրաստանը հանդես է գալիս միջնորդական առաջարկով, քանզի կայունությունը բխում է նաև նրա շահերից
Բաժանորդագրվել
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդական առաջարկին։
Հայ ռազմագերիների առաջին խմբերից մեկի վերադարձը եղել է Վրաստանի ու ԱՄՆ–ի ակտիվ դիվանագիտական ջանքերի շնորհիվ, ինչը հիմք է տալիս վրաց գործընկերներին պարբերաբար հանդես գալ միջնորդական առաջարկով, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպեն ու բանակցեն Վրաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նմնա կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է կրկին հարթակ դառնալ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ երկխոսություն կվարեն։
Բանակցում ենք Վրաստանի, ԵՄ-ի հետ. Քերոբյանը` լաստանավային փոխադրման մասին
«Մեր տարածաշրջանում կայունությունը բխում է նաև Վրաստանի պետական շահերից, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Վրաստանը հաճախակի հանդես է գալիս հարթակ տրամադրելու հայտարարություններով։ Այդ ամենն ունի նաև ներքաղաքական կոնտեքստ, քանի որ իշխանությունը ցույց է տալիս, որ մի կողմից տարածաշրջանային գործընթացներում որոշակի դերակատարություն ունի, իսկ մյուս կողմից հաշվի է առնում այն իրողությունը, որ Վրաստանում կան հայկական և ադրբեջանական համայնքներ, որոնք կարող են դրականորեն ազդել բանակցային գործընթացի վրա»,– նշեց վրացագետը։
Մելիքյանի դիտարկմամբ` երրորդ գործոնը կարևոր է այնքանով, որ Վրաստանը ցանկանում է արտաքին աշխարհին, մասնավորապես՝ արևմտյան գործընկերներին ցույց տալ, որ նաև նման գործընթացներում կարող է աջակցել ընդհանուր ջանքերին, ուստի իր հերթին նպաստում է տարածաշրջանում կայուն և անվտանգ մթնոլորտ ձևավորելուն։
«Երբ Ռուսաստանը հայտարարեց 3+3 ձևաչափի մասին, Վրաստանն արձագանքեց` նշելով, որ տարածաշրջանի երեք հանրապետությունների և արտաքին շահագրգիռ տերությունների միջև կարող են տեղի ունենալ գործընթացներ, բայց արդյունավետ չեն լինի, քանի դեռ լուծված չեն հայ–ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրները։ Մյուս կողմից Ադրբեջանն ու Թուրքիան արցախյան 44-օրյա օպատերազմից հետո ցանկանում են հնարավոր բոլոր գործընթացները ծառայեցնել իրենց շահերին»,– ասաց վրացագետը։
Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ մեր տարածաշրջանում դեռ որևէ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել, ուստի ոմանք, ըստ Մելիքյանի, շատ են շտապում որոշ պետությունների տարածաշրջանից դուրս բերելու առումով, քանի որ վերջնական կոնֆիգուրացիան չի գծագրվել։
Մեր զրուցակցի պնդմամբ` այստեղ շատ լուրջ է Ռուսաստանի գործոնը, ուստի որքան էլ խոսեն արևմտյան առանձին հարթակների մասին, այդուհանդերձ Հայաստանի համար նախընտրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որն անմիջականորեն զբաղվում է արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ։ Այդ ձևաչափը ցույց է տվել, որ Արևմուտքը կոնկրետ տվյալ դրվագով կարողանում է Ռուսաստանի հետ նստել նույն սեղանի շուրջ և բանակցություններ կազմակերպել։
Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Լրահոս
0