https://arm.sputniknews.ru/20221007/apateghekatvutjun-e-ainy-hajtararutjun-e-arel-petaki-ashkhatvoghneri-bvoghvoqi-masin--49450756.html
Ապատեղեկատվություն է. ԱԻՆ–ը հայտարարություն է տարածել «Փեթակի» աշխատողների բողոքի մասին
Ապատեղեկատվություն է. ԱԻՆ–ը հայտարարություն է տարածել «Փեթակի» աշխատողների բողոքի մասին
Sputnik Արմենիա
ԱԻՆ աշխատակիցները «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը արգելելու վերաբերյալ հրաման չեն ունեցել։ 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T13:37+0400
2022-10-07T13:37+0400
2022-10-07T14:44+0400
բողոքի ակցիա
«փեթակ» առևտրի կենտրոն
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49444081_0:150:1600:1050_1920x0_80_0_0_d45fae985df781dbd3b9acecf7aa8147.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Yerevan.Today.am լրատվական կայքում տարածված այն տեղեկությունը, թե ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում:Նշենք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում, քանի որ նրանց ասել են, որ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի և թույլ չեն տվել ներս մտնել։ԱԻՆ–ից պարզաբանում են, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն` շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ պահանջում են, որպեսզի տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին, քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49444081_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3f4ac1907275b5e197aea0cc2086161f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, «փեթակ» առևտրի կենտրոն, «սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
բողոքի ակցիա, «փեթակ» առևտրի կենտրոն, «սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Ապատեղեկատվություն է. ԱԻՆ–ը հայտարարություն է տարածել «Փեթակի» աշխատողների բողոքի մասին
13:37 07.10.2022 (Թարմացված է: 14:44 07.10.2022) ԱԻՆ աշխատակիցները «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը արգելելու վերաբերյալ հրաման չեն ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Yerevan.Today.am լրատվական կայքում տարածված այն տեղեկությունը, թե ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում, քանի որ նրանց ասել են, որ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի և թույլ չեն տվել ներս մտնել։
ԱԻՆ–ից պարզաբանում են, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն` շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։
«ԱԻՆ աշխատակիցները, չունենալով հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիպորևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունը թյուրըմբռնման տեղիք է տալիս»,– նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ պահանջում են, որպեսզի տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին, քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։