https://arm.sputniknews.ru/20221007/adrbejann-amrapndvum-e-hajastani-taratsqum-mak-um-mshtakan-nerkajacucichy-ahazangum-e-49479869.html
Ադրբեջանն ամրապնդվում է Հայաստանի տարածքում. ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը ահազանգում է
Ադրբեջանն ամրապնդվում է Հայաստանի տարածքում. ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը ահազանգում է
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության... 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T19:08+0400
2022-10-07T19:08+0400
2022-10-07T19:16+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայ-ադրբեջանական
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1428/43/14284391_0:0:1600:900_1920x0_80_0_0_5a4fdd2e8baec76d86ad40f7bd68d2c2.jpg
ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի համար, քանի որ խաթարում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Այս մասին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումների ժամանակ։Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ձեռնարկված վերջին ռազմական էսկալացիայի հետևանքները։ Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի զոհ է դարձել Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Իրենց տները լքել են մոտ 8 հազար մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Ադրբեջանը գնդակոծել է բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին սադրանք են կազմակերպել՝ կրակ բացելով ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Սադրանքի զոհ է դարձել երեք հայ զինծառայող։ Ադրբեջանցի զինվորականները շարունակում են կենտրոնանալ և ամրապնդվել սահմանգծի երկայնքով՝ Հայաստանի տարածքում ապագայում նոր էսկալացիայի սպառնալիք ստեղծելով։ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երևանը ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիայի վերջին գործողություններին և շարունակելու է խնդիրը բարձրաձայնել կազմակերպության տարբեր կառույցներում: Այդ կառույցները պետք է կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, վճռականորեն դատապարտեն հանցավոր ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1428/43/14284391_377:0:1577:900_1920x0_80_0_0_504593fb1799a01d18ad6a22771489b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանն ամրապնդվում է Հայաստանի տարածքում. ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը ահազանգում է
19:08 07.10.2022 (Թարմացված է: 19:16 07.10.2022) ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի համար, քանի որ խաթարում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Այս մասին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումների ժամանակ։
Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ձեռնարկված վերջին ռազմական էսկալացիայի հետևանքները։ Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի զոհ է դարձել Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Իրենց տները լքել են մոտ 8 հազար մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Ադրբեջանը գնդակոծել է բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, գերի է վերցրել, խոշտանգել ու սպանել հայ զինծառայողներին, այդ թվում՝ կանանց։ Նրանց մարմինները պղծվել են, նրանց անարգել են։ Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում ակտիվորեն տարածվում են անզեն հայ գերիների նկատմամբ դաժան հաշվեհարդարի կադրերը, ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների ապացույցներն անհերքելի են:
Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին սադրանք են կազմակերպել՝ կրակ բացելով ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Սադրանքի զոհ է դարձել երեք հայ զինծառայող։ Ադրբեջանցի զինվորականները շարունակում են կենտրոնանալ և ամրապնդվել սահմանգծի երկայնքով՝ Հայաստանի տարածքում ապագայում նոր էսկալացիայի սպառնալիք ստեղծելով։
ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երևանը ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիայի վերջին գործողություններին և շարունակելու է խնդիրը բարձրաձայնել կազմակերպության տարբեր կառույցներում: Այդ կառույցները պետք է կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, վճռականորեն դատապարտեն հանցավոր ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։