https://arm.sputniknews.ru/20221006/rd-nakhkin-senatvor-levvon-chakhmakhchjann-ambvoghjutjamb-ardaracvel-e-mied-um-49394442.html
ՌԴ նախկին սենատոր Լևոն Չախմախչյանն ամբողջությամբ արդարացվել է ՄԻԵԴ-ում
ՌԴ նախկին սենատոր Լևոն Չախմախչյանն ամբողջությամբ արդարացվել է ՄԻԵԴ-ում
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Չախմախչյանի գործի շատ առանցքային դեմքեր՝ պետական մեղադրող Սերգեյ Դուբինսկին, ԱԴԾ աշխատակից Դմիտրի Ֆրոլովը և այլք, իրենք են հայտնվել ճաղերի... 06.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-06T15:47+0400
2022-10-06T15:47+0400
2022-10-10T14:45+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ռուսաստան
սենատոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49391531_0:80:2611:1549_1920x0_80_0_0_66eaa6e589e81033d3d8ae9aa35b889f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Կալմիկիայից ընտրված նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի քրեական հետապնդումն ու դատապարտումը: Այս մասին Sputnik-ին հայտնել է ինքը՝ նախկին սենատորը։ Նա դատապարտվել էր 2008-ին խարդախության փորձի համար, 2011-ի մայիսին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։Հիշեցնենք, որ 2006 թվականին գործ էր հարուցվել սենատոր Չախմախչյանի դեմ, որն այդ պահին Կալմիկիան էր ներկայացնում Դաշնային խորհրդում և գլխավորում էր հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիան (ԱՐԱԴԵՍ): 2008թ.-ի հուլիսին սենատորը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (Խարդախության փորձ) նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան ժամկետը կրճատել էր մինչև յոթ ու կես տարի։ Ի վերջո Չախմախչյանը բանտում մնաց 3 տարի և երկու օր։ ՄԻԵԴ–ը Դոնբասի բնակիչների բողոքներից ոչ մեկը չի բավարարել. իրավապաշտպանԻ դեպ, Չախմախչյանի փեսան՝ Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախկին գլխավոր մասնագետ Արմեն Հովհաննիսյանը, նույնպես անմեղ է ճանաչվել, նրան նույնպես փոխհատուցում է տրամադրվելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49391531_0:0:2611:1959_1920x0_80_0_0_e02f4b697f101e39dd4cee61a0620dbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուսաստան, սենատոր
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուսաստան, սենատոր
ՌԴ նախկին սենատոր Լևոն Չախմախչյանն ամբողջությամբ արդարացվել է ՄԻԵԴ-ում
15:47 06.10.2022 (Թարմացված է: 14:45 10.10.2022) Վերջին տարիներին Չախմախչյանի գործի շատ առանցքային դեմքեր՝ պետական մեղադրող Սերգեյ Դուբինսկին, ԱԴԾ աշխատակից Դմիտրի Ֆրոլովը և այլք, իրենք են հայտնվել ճաղերի հետևում՝ կաշառակերության մեղադրանքով։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Կալմիկիայից ընտրված նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի քրեական հետապնդումն ու դատապարտումը: Այս մասին Sputnik-ին հայտնել է ինքը՝ նախկին սենատորը։ Նա դատապարտվել էր 2008-ին խարդախության փորձի համար, 2011-ի մայիսին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Չախմախչյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ճանաչել է Մարդու իրավունքների մասին Կոնվենցիայի 1-ին կետի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտում: Դատավորները նաև որոշել են, որ դիմողին պետք է վճարվի բարոյական վնասի փոխհատուցում` 8000 եվրոյի չափով։
Հիշեցնենք, որ 2006 թվականին գործ էր հարուցվել սենատոր Չախմախչյանի դեմ, որն այդ պահին Կալմիկիան էր ներկայացնում Դաշնային խորհրդում և գլխավորում էր հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիան (ԱՐԱԴԵՍ): 2008թ.-ի հուլիսին սենատորը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (Խարդախության փորձ) նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։
Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան ժամկետը կրճատել էր մինչև յոթ ու կես տարի։ Ի վերջո Չախմախչյանը բանտում մնաց 3 տարի և երկու օր։
Ի դեպ, Չախմախչյանի փեսան՝ Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախկին գլխավոր մասնագետ Արմեն Հովհաննիսյանը, նույնպես անմեղ է ճանաչվել, նրան նույնպես փոխհատուցում է տրամադրվելու։