https://arm.sputniknews.ru/20221006/petq-e-stipenq-vor-hapk-n-ashkhati-alen-simvonjan-49398996.html
Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի. Ալեն Սիմոնյան
Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պահին ՀԱՊԿ–ից սպասում են առնվազն քաղաքական գնահատականի։ 06.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-06T16:29+0400
2022-10-06T16:29+0400
2022-10-06T16:33+0400
ալեն սիմոնյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33324101_0:2:3141:1768_1920x0_80_0_0_2ab401cebe7648286ff91be81872a4e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Նրա խոսքով` այս պահին ՀԱՊԿ–ից սպասում են առնվազն քաղաքական գնահատական։ Սակայն, ըստ Սիմոնյանի, դա մեր երկրի համար բավարար չէ, և երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։ ԱԺ նախագահն իր խոսքն ամփոփեց` ասելով` ինչքան սպասել են, հերիք Է։Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։ ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. ԶախարովաՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33324101_134:0:2863:2047_1920x0_80_0_0_b8377d1001dc3b87337ce6db78bdb567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
ալեն սիմոնյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի. Ալեն Սիմոնյան
16:29 06.10.2022 (Թարմացված է: 16:33 06.10.2022) Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պահին ՀԱՊԿ–ից սպասում են առնվազն քաղաքական գնահատականի։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ պետք է, որ ՀՀ սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ–ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ–որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Ինձ համար իմ երկրի անվտանգությունն է կարևոր»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` այս պահին ՀԱՊԿ–ից սպասում են առնվազն քաղաքական գնահատական։ Սակայն, ըստ Սիմոնյանի, դա մեր երկրի համար բավարար չէ, և երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։ ԱԺ նախագահն իր խոսքն ամփոփեց` ասելով` ինչքան սպասել են, հերիք Է։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը
Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել
հայ-ադրբեջանական սահման։
Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: