00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվային և Բաքվին հաջողվում է համագործակցել պատժամիջոցների պայմաններում. Միշուստին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Միխայիլ Միշուստին
Բաժանորդագրվել
2022 թվականի սկզբից Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 11,5%-ով և գերազանցել 2,2 մլրդ դոլարը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին` Մոսկվային և Բաքվին հաջողվում է համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ օպերատիվ որոշումներ կայացնել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում ադրբեջանցի գործընկերոջ` Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական պետությունների ապօրինի տնտեսական պատժամիջոցների պայմաններում կառավարական գծով ընդունվում են օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա զարգացմանը: Այդ միջոցառումներն արդեն արդյունք են տալիս նախևառաջ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում», - ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ մոտ 1,5 միլիարդ դոլարի։ 2022 թվականի հունվար-օգոստոսին երկու երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է 11,5%-ով և գերազանցել 2,2 մլրդ դոլարը։
«Իհարկե, անհրաժեշտ է բարձրացնել այդ ցուցանիշները նոր խոստումնալից նախագծերի մեկնարկով, էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում արդյունաբերական և արտադրական շղթաներ ստեղծելով»,- ընդգծել է Միշուստինը։
Հոկտեմբերի 5-6-ը Մոսկվայում կազմակերպվել է Կասպյան տնտեսական համաժողովը։ Արդյունքում պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են համատեղ փաստաթուղթ։ Երրորդ համաժողովը կանցկացվի 2023 թվականին Իրանում։
Իրանն առաջարկել Է ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում
Լրահոս
0