https://arm.sputniknews.ru/20221006/khaghagh-pajmanagri-masin-rd-i-hamaparpak-arajarknery-pvokhancvel-en-erevanin-ev-baqvin-zakharvova-49395071.html
ՌԴ-ն Երևանին ու Բաքվին առաջարկներ է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Զախարովա
ՌԴ-ն Երևանին ու Բաքվին առաջարկներ է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։ 06.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-06T15:53+0400
2022-10-06T15:53+0400
2022-10-06T16:01+0400
մարիա զախարովա
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բանակցություն
ռուսաստան
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49389715_0:0:1600:900_1920x0_80_0_0_e119bc36de55e3590908258ba5923f42.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Խաղաղ պայմանագրի կնքման համար ՌԴ-ի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: Փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղան. Ալեն ՍիմոնյանՆա նշել է, որ Ռուսաստանը համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով: Եվ դա անում է ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ձևաչափի հարմարեցնելով, այլ կոնկրետ արդյունքներ ամրագրելու համար։ Դրա հետ մեկտեղ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա:Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նոյեմբերին Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր են կնքելու։Խաղաղության պայմանագրի շուրջ արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն. ՌԴ ԱԳՆ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49389715_144:0:1344:900_1920x0_80_0_0_edd9f04ebb1ec6f59a089434c5306cd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություն, ռուսաստան, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա, պատերազմ
մարիա զախարովա, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություն, ռուսաստան, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա, պատերազմ
ՌԴ-ն Երևանին ու Բաքվին առաջարկներ է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Զախարովա
15:53 06.10.2022 (Թարմացված է: 16:01 06.10.2022) Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Խաղաղ պայմանագրի կնքման համար ՌԴ-ի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանը համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին: Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք ուղևորություններ է կատարել տարածաշրջան տվյալ թեմայի շուրջ խորհրդակցություններ անցկացնեկու համար: Մասնավորապես` սեպտեմբերին են կայացել այդպիսի այցելություններ։ Նրանք, ովքեր փորձում են կասկածել մեր դերին և խոսել մեր անգործության մասին, ինձ թվում է`ցանկալին իրականության տեղ են անցկացնում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով: Եվ դա անում է ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ձևաչափի հարմարեցնելով, այլ կոնկրետ արդյունքներ ամրագրելու համար։ Դրա հետ մեկտեղ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա:
«Մենք հակառակ ձևով ենք գործում՝ պատմում ենք այն մասին, ինչը հաջողվել է անել։ Հաշվի առնելով խաղաղ պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը`մենք, անկեղծ ասած, նպատակահարմար չենք համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։ Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի դիրքորոշմանը, ապա, առավել ևս, դրանք նրանց ուղղված հարցեր են։ Բայց մենք նպատակը արդյունքն է»,-ասել է Զախարովան։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նոյեմբերին Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր են կնքելու։