https://arm.sputniknews.ru/20221006/heru-mnaceq-dranic-telegram-i-himnadir-pavel-durvovy-whatsappi-masin-49371750.html
Հեռու մնացեք դրանից. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը` WhatsApp–ի մասին
Հեռու մնացեք դրանից. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը` WhatsApp–ի մասին
Sputnik Արմենիա
Telegram-ի ղեկավարը նշել է, որ WhatsApp-ը արդեն մի քանի անգամ բախվել է նման խնդրի, ինչը խոսում է անվտանգության նոր թերությունների առկայության հեռանկարների... 06.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-06T10:08+0400
2022-10-06T10:08+0400
2022-10-06T10:18+0400
մեսենջեր
telegram
whatsapp
https://cdn.am.sputniknews.ru/img/150/17/1501797_0:79:1501:923_1920x0_80_0_0_8dc73dfc2f17119d27c7b12f1017d28f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ WhatsApp-ի անվտանգության խնդիրների պատճառով ցանցահենները կարող են օգտատերերի հեռախոսների լիարժեք հասանելիություն ստանալ:«Դա հնարավոր է դարձել անվտանգության խնդրի պատճառով, որը բացահայտել է հենց WhatsApp-ը անցյալ անցյալ շաբաթ»,-գրել է Դուրովը Telegram-ալիքում:Նա հավելել է` բջջային սարքի վերահսկողություն ստանալու համար բավական է, որ ցանցահենները վնասաբեր տեսանյութ ուղարկեն օգտատիրոջը կամ տեսազանգ սկսեն հավելվածում։WhatsApp-ը Meta ընկերությանը պատկանող հավելված է (Meta-ի գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական), որի միջոցով կարելի է ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, զանգեր, լուսանկարներ, տեսանյութեր և ձայնային հաղորդագրություններ:Telegram-ը նոր գործառույթ ունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/150/17/1501797_82:0:1417:1001_1920x0_80_0_0_ff94a64703a58b7bebe7e405a11686b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեսենջեր, telegram, whatsapp
մեսենջեր, telegram, whatsapp
Հեռու մնացեք դրանից. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը` WhatsApp–ի մասին
10:08 06.10.2022 (Թարմացված է: 10:18 06.10.2022) Telegram-ի ղեկավարը նշել է, որ WhatsApp-ը արդեն մի քանի անգամ բախվել է նման խնդրի, ինչը խոսում է անվտանգության նոր թերությունների առկայության հեռանկարների մասին:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ WhatsApp-ի անվտանգության խնդիրների պատճառով ցանցահենները կարող են օգտատերերի հեռախոսների լիարժեք հասանելիություն ստանալ:
«Դա հնարավոր է դարձել անվտանգության խնդրի պատճառով, որը բացահայտել է հենց WhatsApp-ը անցյալ անցյալ շաբաթ»,-գրել է Դուրովը Telegram-ալիքում:
Նա հավելել է` բջջային սարքի վերահսկողություն ստանալու համար բավական է, որ ցանցահենները վնասաբեր տեսանյութ ուղարկեն օգտատիրոջը կամ տեսազանգ սկսեն հավելվածում։
«Դուք կարող եք հաղորդագրություններ ուղարկելու ցանկացած հավելված օգտագործել, որը դուր է գալիս ձեզ, բայց հեռու մնացեք WhatsApp-ից, այն արդեն 13 տարի է` լրտեսման գործիք է»,-ամփոփել է Դուրովը։
WhatsApp-ը Meta ընկերությանը պատկանող հավելված է (Meta-ի գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական), որի միջոցով կարելի է ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, զանգեր, լուսանկարներ, տեսանյութեր և ձայնային հաղորդագրություններ: