00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային ժողովի բուֆետը կբարեկարգվի ու կվերազինվի

© Sputnik / Nelli DanielyanԱզգային ժողովի բուֆետ
Ազգային ժողովի բուֆետ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Ազգային ժողովի բուֆետ
Բաժանորդագրվել
Ձեռք են բերվելու ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ, օդափոխման համակարգ, սրահի կահույք և սպասք։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը մտադիր է իր բուֆետ-ճաշարանում բարեկարգման և վերազինման աշխատանքներ իրականացնել։
Հաշվի առնելով հարցի հրատապությունը` կառավարությունն այսօր ԱԺ–ին թույլ տվեց այդ աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթ հայտարարելու` մեկ անձից գնելու ընթացակարգով։ Գումարն էլ հատկացվելու է ԱԺ–ի բյուջեից։
Հետաքրքրական է, որ որոշումը, ըստ ամենայնի, պետք է ընդունված լիներ ավելի վաղ` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ, քանի որ կառավարության կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ս.թ. սեպտեմբերի 12-ից գումարվելու է ՀՀ Ազգային ժողովի հերթական աշնանային նստաշրջանը։ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման և մինչև հերթական նստաշրջանի գումարումը, ճաշարանի վերաբացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացվող նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»։
Ըստ նախագծի` բուֆետի վերազինման համար ձեռք են բերվելու ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ, օդափոխման համակարգ, սրահի կահույք և սպասք։
Նշվում է նաև, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը։
ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի. պատգամավորներն ընտրելու են ԲԴԽ նոր անդամներին
Լրահոս
0