00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հարցում փոփոխություններ կան. արդյոք դրանք շահեկա՞ն են մեզ համար

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հենց մեր աչքի առջև վերջերս ակնհայտ փոփոխություններ են կատարվում Արցախի հարցում։
Նախ, հետզհետե պարզ է դառնում, որ եթե նույնիսկ մոտ ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը շատ արագ համաձայնեցնեն և ստորագրեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այդ փաստաթղթում խոսք անգամ չի լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։
Այնինչ, ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանի իշխանություններն իրենց առաջարկություններն էին ներկայացրել այդ համաձայնագրի բովանդակության վերաբերյալ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավաստիացրել էր. «Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը»։ Երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեգնեց, թե հայկական առաջարկները շատ դժվար է նույնիսկ առաջարկ համարել, մերոնք ձայն էլ չհանեցին, և այժմ արդեն միանգամայն պարզ է, թե ինչու անցավ ընդամենը մի քանի ամիս, և Հայաստանի ղեկավարներն էլ հայտարարեցին` Արցախի հարցը խաղաղության պայմանագրում չենք շոշափելու։
Արցախի հարցում փոփոխություններ կան. արդյոք դրանք շահեկա՞ն են մեզ համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակն այս շաբաթ անկեղծորեն խոստովանեց. «Չեմ կարծում, որ Արցախ բառը պետք է և կարող է լինել խաղաղության պայմանագրում»։ Իսկ երբ Ստեփանակերտում արցախցի պատգամավորներից մեկը առարկեց, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաձայնագրից դուրս թողնելը հանգեցնելու է այն բանին, որ այդ հարցի շուրջ բանակցություններն ընդհանրապես դադարեցվելու են, Հայաստանի խորհրդարանի անդամ Վիգեն Խաչատրյանը շատ կոշտ հակադարձեց. «Ի՞նչ գործ ունի Արցախի պատգամավորը Հայաստանի պայմանագրերի հետ ընդհանրապես: Եթե Արցախը լիներ Հայաստանի մարզ, էդ հասկանալի կլիներ, բայց ի՞նչ կապ ունի Արցախի պատգամավորը Հայաստանի պետության հեռանկարների հետ ֆորմալ առումով: Այդ ի՞նչ հայտարարություն է, ի՞նչ է նշանակում Հայաստանի առաջ պայմաններ դնել Արցախից»:
Համաձայնե՛ք, նման տոնայնությամբ Երևանը դեռ երբեք չէր խոսել Ստեփանակերտի հետ։
Ընդհակառակը, տարիներ շարունակ գործում էր դեռ 90-ականներին ձևակերպված սկզբունքը՝ Հայաստանի համար ընդունելի է ցանկացած լուծում, որն ընդունելի է Արցախի համար։ Իհարկե, որոշ վերլուծաբաններ նույնպես համարում են, որ Արցախի հարցը պետք է թողնել ապագային, իսկ այժմ զբաղվել միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։ Սակայն այս դեպքում էլ հարց է ծագում՝ ինչի՞ մասին կարելի է խոսել ապագայում, երբ Իլհամ Ալիևը հերթական անգամ պնդել է, մեջբերեմ. «Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես ենք կազմակերպելու նրանց կյանքը մեր տարածքում»։
Մյուս փոփոխությունը, որը տեղի է ունեցել Արցախի հարցում, առաջին հայացքից, շատ շահեկան է հայկական կողմի համար։ Տարիներ շարունակ միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, պետությունների ղեկավարներ և քաղաքական գործիչներ, հրաշալի իմանալով, թե իրականում ով է ուժ կիրառում և ագրեսիայի դիմում, միշտ հավասարության նշան էին դնում Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև, կոչ անելով նրանց միայն խաղաղ ճանապարհով լուծել բոլոր վիճահարույց հարցերը։ Եվ ամենևին պատահական չէ, որ ավանդական հայկական միամտությամբ մենք այնուամենայնիվ ինչ-որ հույսեր էինք կապում Մինսկի խմբի հետ, ենթադրելով, որ եթե այդ խմբի որդեգրած սկզբունքներից մեկն ուժի կիրառման բացառումն է, ուրեմն Բաքուն հաստատ չի համարձակվի հարձակվել Ղարաբաղի վրա։ Ավաղ, մեր բազմադարյա պատմության ընթացքում արդեն որերորդ անգամ նորից պատրանքների հետևից ընկանք՝ պատերազմի ժամանակ համանախագահները բացարձակ ոչինչ չարեցին գոնե Ադրբեջանին դատապարտելու համար։
Հիմա կարծես թե իրավիճակը փոխվում է։ Դրա ապացույցն է թեկուզ այն, որ Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը վերջերս Եվրոպական պառլամենտում հարց ու պատասխանի ընթացքում փաստել է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։ Համաձայնե՛ք, այնքան ենք սովորել հավասարման նշանին, որ սա էլ մեզ համար լուրջ նվաճում է։ Ճիշտ է, երբ Նիդեռլանդների ներկայացուցիչն արձանագրեց, որ Բաքուն միայն ուժի զորությունն է հասկանում, և առաջարկեց սառեցնել Ադրբեջանի հետ ամռանը կնքած գազային պայմանագիրը, Բորելը հակադարձեց. «Որքանով ես եմ տեղյակ՝ անդամ պետություններից որևէ մեկը նման առաջարկ սեղանին չի դրել։ Պատժամիջոցների սահմանումը, ինչպես գիտեք, անդամ երկրների գործն է»։
Երբ եվրոպացի պատգամավորները շարունակեցին պնդել, թե այնուամենայնիվ ինչ-որ բան հարկավոր է անել, Ժոզեպ Բորելը պատասխանեց. «Մենք միայն որոշակի հնարավորություններ ունենք մեր ձեռքում։ Շատ ուրախ կլինեմ, եթե դուք ինձ առաջարկեք՝ էլ ի՞նչ կարող ենք անել»։ Այո՛, սա հենց այն հարցն է, որը հետաքրքրում է նաև Ադրբեջանի իշխանություններին՝ լավ, ասենք թե եվրոպացիները դատապարտեցին մեզ, բայց դրանից ավելի ի՞նչ կարող են անել։ Էնպես որ, այս փոփոխությունն Արցախի հարցում մի կողմից հուսադրող է՝ եվրոպացիները արդեն սկսել են դատապարտել Բաքվին, բայց մյուս կողմից, բացեիբաց խոստովանում են՝ մտադիր չենք պատժամիջոցներ կիրառել։ Եվ դա ազատ է արձակում Ադրբեջանի ձեռքերը։
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Սա լիովին նոր ֆորմատ է, որից մեծ սպասումներ ունենք. Սիմոնյանը` Պրահայի հանդիպման մասին
Լրահոս
0