https://arm.sputniknews.ru/20221006/amnn-rusastanin-evrvopakan-energetik-shukajic-durs-mghelu-khndir-e-drel-rd-agn-49372843.html
ԱՄՆ–ն Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղելու խնդիր է դրել. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ–ն Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղելու խնդիր է դրել. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բեռլինն այդ ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում դեռևս Անգելա Մերկելի կառավարության օրոք։ 06.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-06T10:30+0400
2022-10-06T10:30+0400
2022-10-06T10:56+0400
ամն
ռուսաստան
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28880414_0:18:3313:1882_1920x0_80_0_0_5ebb224473381e1a8a64fa2e0496f614.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գերմանական քաղաքական գործիչների` ռուսական գազի ներկրումից հրաժարվելու պատրաստակամության մասին հայտարարությունները հաստատում են, որ Բեռլինն անվերապահորեն հետևում է Վաշինգտոնի ռուսատյաց սկզբունքներին, որը Ռուսաստանին Եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղելու խնդիր է դրել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:«Դա ամբողջովին վերաբերում է Վաշինգտոնի առաջադրած խնդրին՝ Ռուսաստանին դուրս մղել եվրոպական էներգետիկ շուկայից»,-ընդգծել է նա:Տյապկինը պարզաբանել է, որ այդ ուղղությամբ գործողությունները Բեռլինը ձեռնարկում էր դեռևս Անգելա Մերկելի կառավարության օրոք։«Այժմ մենք տեսնում ենք այդ ռազմավարության հետևանքները զարգացման մեջ։ Բավական է հետադարձ հայացք նետել Օլաֆ Շոլցի կաբինետի «հաջողություններին», և ամեն ինչ պարզ կդառնա: Դա «Հյուսիսային հոսք-2»-ի շահագործման արգելքն է, ճնշումը «Գազպրոմ» ՀԲԸ-ի գերմանական դուստր կառույցների վրա, Գերմանիայում «Ռոսնեֆտի» ակտիվների դե ֆակտո ազգայնացումը, Կիևի և Վարշավայի կողմից մեր գազի տարանցման արգելափակման կապակցությամբ Բեռլինի անգործությունը, «Հյուսիսային հոսք-1»-ի սարքավորումների վերանորոգման և սպասարկման վրա դրված պատժամիջոցները։ Ընդ որում`հայտարարում են, որ Ռուսաստանն է անվստահելի մատակարարը, և մեղադրում են պայմանագրերի խախտման և «էներգետիկ զենքի» օգտագործման համար»,-հավելել է դիվանագետը:Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել էր, որ Գերմանիայում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ընդունման առաջին տերմինալը կսկսի գործել հաջորդ տարվա հունվարին, իսկ 2023 թվականի վերջից Գերմանիան ՀԲԳ-ի ներմուծման հնարավորություն կունենա «ամենաքիչը» չորս տեղերում Վիլհելմսհաֆենի, Բրյունսբրյուտելի, Շտադեի և Լուբմինի նավահանգիստներում: Նրա խոսքով` դա Գերմանիային թույլ կտա կախվածություն չունենալ Ռուսաստանից գազի մատակարարումներից։Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր` ռուսական կողմի մեղքով չէ, որ մոտակա տարիներին Բեռլինի և Մոսկվայի վերադարձը էներգետիկ նախագծերի նախկին համագործակցությանը կասկածի տակ է: Միաժամանակ նա նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է «Հյուսիսային հոսք 2» գործարկել թեկուզ հենց վաղը։Ավելի ուշ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող էր կարճ ժամկետներում ապահովել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 2»-ի գծերից մեկով։Արևմուտքը, պատժամիջոցներ սահմանելով Իրանի և ՌԴ–ի դեմ, ինքն է տուժել. իրանցի պաշտոնյա
ամն
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28880414_25:0:2756:2048_1920x0_80_0_0_adc3554d0e65027dad349115e7a7a609.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, գերմանիա
ԱՄՆ–ն Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղելու խնդիր է դրել. ՌԴ ԱԳՆ
10:30 06.10.2022 (Թարմացված է: 10:56 06.10.2022) Բեռլինն այդ ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում դեռևս Անգելա Մերկելի կառավարության օրոք։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գերմանական քաղաքական գործիչների` ռուսական գազի ներկրումից հրաժարվելու պատրաստակամության մասին հայտարարությունները հաստատում են, որ Բեռլինն անվերապահորեն հետևում է Վաշինգտոնի ռուսատյաց սկզբունքներին, որը Ռուսաստանին Եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղելու խնդիր է դրել,
ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:
«Դա ամբողջովին վերաբերում է Վաշինգտոնի առաջադրած խնդրին՝ Ռուսաստանին դուրս մղել եվրոպական էներգետիկ շուկայից»,-ընդգծել է նա:
Տյապկինը պարզաբանել է, որ այդ ուղղությամբ գործողությունները Բեռլինը ձեռնարկում էր դեռևս Անգելա Մերկելի կառավարության օրոք։
«Այժմ մենք տեսնում ենք այդ ռազմավարության հետևանքները զարգացման մեջ։ Բավական է հետադարձ հայացք նետել Օլաֆ Շոլցի կաբինետի «հաջողություններին», և ամեն ինչ պարզ կդառնա: Դա «Հյուսիսային հոսք-2»-ի շահագործման արգելքն է, ճնշումը «Գազպրոմ» ՀԲԸ-ի գերմանական դուստր կառույցների վրա, Գերմանիայում «Ռոսնեֆտի» ակտիվների դե ֆակտո ազգայնացումը, Կիևի և Վարշավայի կողմից մեր գազի տարանցման արգելափակման կապակցությամբ Բեռլինի անգործությունը, «Հյուսիսային հոսք-1»-ի սարքավորումների վերանորոգման և սպասարկման վրա դրված պատժամիջոցները։ Ընդ որում`հայտարարում են, որ Ռուսաստանն է անվստահելի մատակարարը, և մեղադրում են պայմանագրերի խախտման և «էներգետիկ զենքի» օգտագործման համար»,-հավելել է դիվանագետը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել էր, որ Գերմանիայում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ընդունման առաջին տերմինալը կսկսի գործել հաջորդ տարվա հունվարին, իսկ 2023 թվականի վերջից Գերմանիան ՀԲԳ-ի ներմուծման հնարավորություն կունենա «ամենաքիչը» չորս տեղերում Վիլհելմսհաֆենի, Բրյունսբրյուտելի, Շտադեի և Լուբմինի նավահանգիստներում: Նրա խոսքով` դա Գերմանիային թույլ կտա կախվածություն չունենալ Ռուսաստանից գազի մատակարարումներից։
Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր` ռուսական կողմի մեղքով չէ, որ մոտակա տարիներին Բեռլինի և Մոսկվայի վերադարձը էներգետիկ նախագծերի նախկին համագործակցությանը կասկածի տակ է: Միաժամանակ նա նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է «Հյուսիսային հոսք 2» գործարկել թեկուզ հենց վաղը։
Ավելի ուշ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող էր կարճ ժամկետներում ապահովել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 2»-ի գծերից մեկով։