00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այդ նշանակմամբ ԿԸՀ–ի հեղինակությունը շեշտակիորեն կընկնի. Սուրենյանց

Սուրենյանց. Հովակիմյանին ԿԸՀ նախագահ նշանակելն ազդակ է, որ ՀՀ–ում այլևս ընտրական համակարգ չի գործելու
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածության առաջադրմանը։
Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելով` ՔՊ–ն պաշտոնապես հրաժարվում է հեղափոխության միակ քիչ թե շատ նշանակալի ձեռքբերումից, այսինքն`սա ազդակ է, որ ՀՀ–ում այլևս ընտրական համակարգ չի գործելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը։
«Սա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԿԸՀ նախագահ են դարձնում մի մարդու, ով եղել է ակտիվ կուսակցական և ամբողջ կյանքում աշխատանքային ձեռքբերումների համար պարտական է մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանին։
Նախկինում ԿԸՀ նախագահները նման բացահայտ ասոցիացիա գործող ղեկավարների և իշխող քաղաքական թիմերի հետ չեն ունեցել։ ՔՊ–ն հաճախ նշում է 1990–ական թվականներին աշխատած Խաչատուր Բեզիրչյանի օրինակը, բայց վերջինս եղել է համազգային շարժման մասնակից և չի ունեցել նույն կարգավիճակը, ինչ Վահագն Հովակիմյանը, հետևաբար նույնիսկ այդ համեմատությունը տեղին չէ»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ է դարձնում մեկին, որի քաղաքական անաչառությանը բոլորը կարող են օբյեկտիվորեն կասկածել։ Ըստ նրա` Վահագն Հովակիմյանը մեղավոր չէ, որ ունի հրապարակայնորեն բազմիցս արտահայտած քաղաքական հայացքներ, նա ուղղակի չպետք է համաձայնվեր նման կարգավիճակով ստանձնել ԿԸՀ նախագահի պաշտոնը, և նրան չպետք է առաջադրեին։
Քաղաքագետը համոզված է, որ հաջորդ ընտրություններում մենք անպայման կտեսնենք, որ ՔՊ–ն արդեն ինստիտուցիոնալ առումով միջամտելու է ընտրական ընթացակարգերին ու գործընթացներին։
ՔՊ–ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը
«Իր հրահանգներն ավելի կատարող մարդ Նիկոլ Փաշինյանն իր շրջապատում չէր կարող գտնել։ Տվյալ նշանակմամբ ԿԸՀ–ի հեղինակությունը շեշտակիորեն կընկնի, այդ կառույցին այլևս չեն վերաբերվի որպես անաչառ մարմնի։ Հովակիմյանի մասնագիտական կարողությունները շատ ցածր են, ուստի շուտով տեսանելի կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։ Համոզված եմ, որ Հովակիմյանն այդտեղ գործուղվում է կոնկրետ առաքելությամբ, և ապագա ընտրական գործընթացներում հավանաբար կտեսնենք նոր տեխնոլոգիաներ, օրենսդրական կարգավորումներ, որոնք գործող իշխանությունը կկիրառի` ընտրությունների արդյունքների վրա ազդելու և դրանք իր քիմքին համապատասխանեցնելու նպատակով»,– ասաց Սուրենյանցը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ հենց Հովակիմյանն էր տխրահռչակ նախագծի հեղինակը, որն ըստ էության առնչվում էր ՏԻՄ–երի կառավարման ինստիտուտի նսեմացմանը, այսինքն` 20 օրում ավագանու կողմից ՏԻՄ ղեկավար չընտրելու պարագայում վարչապետն ինքն է նշանակում համայնքի ղեկավարի ԺՊ։ Քաղաքագետի պնդմամբ` եթե գործող իշխանությունն անգամ իր հեղինակության անկման հաշվին է հանդես գալիս նման թեկնածուի առաջադրմամբ, նշանակում է, որ ունի թաքնված, լատենտ նպատակներ։
Սուրենյանցը համոզված է, որ մեր վերջին համապետական ընտրությունների վերաբերյալ դրական կարծիք արտահայտած միջազգային կառույցները Վահագն Հովակիմյանի նշանակումից հետո չեն կարող նույն կերպ արտահայտվել, եթե, իհարկե, առաջին պլան չբերեն այլ շահեր։
Քանի որ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը։
Հովակիմյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարվելու դիմումները:
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, Մուկուչյանն այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, ապա կլինի փակ քվեարկություն:
Լրահոս
0