https://arm.sputniknews.ru/20221005/rdi-dem-nor-patzhamijocner-em-erkrneri-mshtakan-nerkajacucichnery-hamadzajnutjan-en-ekel-49350010.html
ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել
ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել
Sputnik Արմենիա
Սահմանափակումների հերթական փաթեթը նախատեսում է նավթի տեղափոխման արգելք երրորդ երկրներին ավելի թանկ գնով, քան սահմանված ամենաբարձր շեմն է։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T16:33+0400
2022-10-05T16:33+0400
2022-10-05T16:41+0400
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2147/33/21473308_0:15:3077:1745_1920x0_80_0_0_b4d444b043a82fad2d9580b98b6cd0c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում, հայտարարել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցիչ Էդիտա Հրդան։Սահմանափակումների հերթական փաթեթը նախատեսում է նավթի տեղափոխման արգելքներ երրորդ երկրներին ավելի թանկ գնով, քան սահմանված ամենաբարձր շեմն է։ Այն կազդի նաև պողպատի որոշակի տեսակների, ինչպես նաև պլաստիկի և քիմիական նյութերի ներմուծման վրա։ Բացի այդ, արգելվում է ռուսական կազմակերպություններին ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) և իրավաբանական ծառայություններ մատուցելը։Եվրահանձնաժողովի կարծիքով՝ նոր սահմանափակումները Ռուսաստանին կզրկեն 7 միլիարդ եվրո եկամուտից։ Նախկինում հնչեցված առաջարկների թվում են նաև պատժամիջոցներ, որոնք կնպաստեն «ռուսական պաշտպանական համալիրին առանցքային տեխնոլոգիաներից զրկելուն», եվրոպացիներին ռուսական պետական ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնելն արգելելուն, անձնական պատժամիջոցներ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Ռուսաստանին անդամակցելու հանրաքվեի մասնակիցների և «ապատեղեկատվություն տարածողների» դեմ։Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն ԵՄ պատժամիջոցները, որոնք արգելում են ռուսական հում նավթի ներկրումը ծովով։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի դեմ՝ ՌԴ-ին աջակցելու համարԱրևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։Մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների համար գնի ամենաբարձր շեմ ներդնելու հնարավորությունը , Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր շահերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2147/33/21473308_151:0:2880:2047_1920x0_80_0_0_0ae9cf8de6fee9081d840c58c83cd97b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, նավթ
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, նավթ
ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել
16:33 05.10.2022 (Թարմացված է: 16:41 05.10.2022) Սահմանափակումների հերթական փաթեթը նախատեսում է նավթի տեղափոխման արգելք երրորդ երկրներին ավելի թանկ գնով, քան սահմանված ամենաբարձր շեմն է։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում, հայտարարել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցիչ Էդիտա Հրդան։
«Մենք հենց նոր քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Դրան կհետևի գրավոր ընթացակարգ, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հանդեսում հրապարակվելու պահից»,- գրել է նա Twitter-ում:
Սահմանափակումների հերթական փաթեթը նախատեսում է նավթի տեղափոխման արգելքներ երրորդ երկրներին ավելի թանկ գնով, քան սահմանված ամենաբարձր շեմն է։ Այն կազդի նաև պողպատի որոշակի տեսակների, ինչպես նաև պլաստիկի և քիմիական նյութերի ներմուծման վրա։ Բացի այդ, արգելվում է ռուսական կազմակերպություններին ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) և իրավաբանական ծառայություններ մատուցելը։
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ նոր սահմանափակումները Ռուսաստանին կզրկեն 7 միլիարդ եվրո եկամուտից։ Նախկինում հնչեցված առաջարկների թվում են նաև պատժամիջոցներ, որոնք կնպաստեն «ռուսական պաշտպանական համալիրին առանցքային տեխնոլոգիաներից զրկելուն», եվրոպացիներին ռուսական պետական ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնելն արգելելուն, անձնական պատժամիջոցներ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Ռուսաստանին անդամակցելու հանրաքվեի մասնակիցների և «ապատեղեկատվություն տարածողների» դեմ։
Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն ԵՄ պատժամիջոցները, որոնք արգելում են ռուսական հում նավթի ներկրումը ծովով։
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։
Մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների համար գնի ամենաբարձր շեմ ներդնելու հնարավորությունը , Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր շահերին։