https://arm.sputniknews.ru/20221005/qnnarkvum-e-baqu-stepanakert-erkkhvosutjan-khvoghvovak-steghtselu-harcy-ararat-mirzvojan-49351582.html
Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու հարցը. Արարատ Միրզոյան
Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու հարցը. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Ըստ արտգործնախարարի` Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու հարցի առնչությամբ Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T16:51+0400
2022-10-05T16:51+0400
2022-10-05T17:08+0400
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առնչությամբ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով` քննարկումներ են ընթանում ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ ստեղծելու մասին։«Անշուշտ, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ Ուստի, երբ 2 կողմերը կհանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկացնենք այդ մասին»,– վստահեցրեց նախարարը։Հիշեցնենք` մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մայիսին հայտարարեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին 6 կետանոց արձագանք է ներկայացրել։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արարատ միրզոյան
Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու հարցը. Արարատ Միրզոյան
16:51 05.10.2022 (Թարմացված է: 17:08 05.10.2022) Ըստ արտգործնախարարի` Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու հարցի առնչությամբ Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առնչությամբ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանի կողմից մեզ ներկայացված 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Մենք կիսվել ենք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը հենց Լեռնային Ղարաբաղին է վերաբերել, հիմա էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` քննարկումներ են ընթանում ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ ստեղծելու մասին։
«Անշուշտ, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ Ուստի, երբ 2 կողմերը կհանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկացնենք այդ մասին»,– վստահեցրեց նախարարը։
Հիշեցնենք` մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման`
5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը
մայիսին հայտարարեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին 6 կետանոց արձագանք է ներկայացրել։