https://arm.sputniknews.ru/20221005/petutjany-pattsharvel-e-shurj-350-mln-drami-arandznapes-khoshvor-chaperi-gujqajin-vnas-49356041.html
Պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Sputnik Արմենիա
Երևանում գտնվող շինություններն ու հողամասը գնահատվել և վաճառվել են իրենց արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T17:43+0400
2022-10-05T17:43+0400
2022-10-05T17:44+0400
հհ դատախազություն
հակակոռուպցիոն կոմիտե
գույք
վնաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցի 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունները և 4498 քմ մակերեսով հողամասը 2021թ-ին գնահատվել և վաճառվել են արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Այսպիսով՝ պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Հաղորդագրությունում ասվում է, որ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մոտավոր կադաստրային արժեքը կազմում է շուրջ 527 մլն դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել գնահատման և շուրջ 3 անգամ ավել՝ վաճառքի արժեքից:Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, գույք, վնաս
հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, գույք, վնաս
Պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
17:43 05.10.2022 (Թարմացված է: 17:44 05.10.2022) Երևանում գտնվող շինություններն ու հողամասը գնահատվել և վաճառվել են իրենց արժեքից մի քանի անգամ ցածր գնով։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցի 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունները և 4498 քմ մակերեսով հողամասը 2021թ-ին գնահատվել և վաճառվել են արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Այսպիսով՝ պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը։ «Պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2021թ.-ին իրականացրած գնահատման արդյունքում տվյալ շինությունների ու հողամասի արժեքը կազմել են մոտ 235մլն դրամ։ Այնուհետև՝ կառավարության համապատասխան որոշմամբ, այն մոտ 175 մլն դրամով օտարվել է քաղաքացի Լ. Խ.-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում ասվում է, որ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մոտավոր կադաստրային արժեքը կազմում է շուրջ 527 մլն դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել գնահատման և շուրջ 3 անգամ ավել՝ վաճառքի արժեքից:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու: