https://arm.sputniknews.ru/20221005/mianshanak-hancagvortsutjun-e-ahk-nerkajacucichy-bzhishknerin-tirakhavvorelu-masin--49321109.html
Միանշանակ հանցագործություն է. ԱՀԿ ներկայացուցիչը՝ բժիշկներին թիրախավորելու մասին
Միանշանակ հանցագործություն է. ԱՀԿ ներկայացուցիչը՝ բժիշկներին թիրախավորելու մասին
Sputnik Արմենիա
Փորձագետն ընդգծեց, որ բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարում շատացել է: 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T11:51+0400
2022-10-05T11:51+0400
2022-10-05T11:58+0400
հայաստան
շտապօգնություն
ադրբեջան
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375975_0:84:1601:984_1920x0_80_0_0_99001183d9b18a35cad0a1a760e4e3c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դատապարտում է պատերազմների ժամանակ բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը: Այս մասին ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար, ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն ասաց Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ հիվանդանոցների, բժշկական այլ հաստատությունների, ինչպես նաև բժիշկների թիրախավորման հարցին:Նրա խոսքով՝ բժիշկները մարտական գործողություների ժամանակ երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն:ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոկենշաուբը նույնպես դատապարտեց տեղի ունեցողը:«Ամեն անգամ, երբ լսում ենք Հայաստանում նման դեպքերի մասին, դիմում ենք ԱՀԿ գլխավոր գրասենյակ, փաստաթղթավորում ենք: Այս մասին խոսել են ԱՀԿ տարբեր գրասենյակների ղեկավարներ, որպեսզի դադարեցվի»,- ասաց Ռոկենշաուբը:ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա իրականացված բոլոր հարձակումները փաստագրված են: Նրա խոսքով՝ բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիտորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին:Նախարարը վստահ է, որ դրանք նաև միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի մաս են կազմելու:«Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում»,- շեշտեց Ավանեսյանը:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ ՄԻՊ–ը հայտնել էր, որ հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375975_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e3176df72b185fc45c3cd54d69a5fb39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շտապօգնություն, ադրբեջան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
հայաստան, շտապօգնություն, ադրբեջան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
Միանշանակ հանցագործություն է. ԱՀԿ ներկայացուցիչը՝ բժիշկներին թիրախավորելու մասին
11:51 05.10.2022 (Թարմացված է: 11:58 05.10.2022) Փորձագետն ընդգծեց, որ բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարում շատացել է:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դատապարտում է պատերազմների ժամանակ բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը:
Այս մասին ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար, ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն ասաց Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ հիվանդանոցների, բժշկական այլ հաստատությունների, ինչպես նաև բժիշկների թիրախավորման հարցին:
Նրա խոսքով՝ բժիշկները մարտական գործողություների ժամանակ երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն:
«Ցավոք, բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարում շատացել են: Դա միանշանակ հանցագործություն է և պետք է դատապարտվի»,- նշեց Սալիոն:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոկենշաուբը նույնպես դատապարտեց տեղի ունեցողը:
«Ամեն անգամ, երբ լսում ենք Հայաստանում նման դեպքերի մասին, դիմում ենք ԱՀԿ գլխավոր գրասենյակ, փաստաթղթավորում ենք: Այս մասին խոսել են ԱՀԿ տարբեր գրասենյակների ղեկավարներ, որպեսզի դադարեցվի»,- ասաց Ռոկենշաուբը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա իրականացված բոլոր հարձակումները փաստագրված են: Նրա խոսքով՝ բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիտորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին:
Նախարարը վստահ է, որ դրանք նաև միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի մաս են կազմելու:
«Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում»,- շեշտեց Ավանեսյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին
ՀՀ ՄԻՊ–ը հայտնել էր, որ հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։