https://arm.sputniknews.ru/20221005/magate-n-ksharunakiq-ajakcel-metsamvori-atvomajin-elektrakajanin-grvosi--49316505.html
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ–ի տնօրենը նշել է, որ ուրախ է տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T10:58+0400
2022-10-05T10:58+0400
2022-10-05T11:22+0400
մագատէ
ռաֆայել գրոսի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49316782_0:300:1600:1200_1920x0_80_0_0_99032b284327f26bd182fc58dcf7690d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որն աշխատանքային այցով Հայաստանում է։«Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել անվտանգ կերպով։ Միաժամանակ, ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ անձնակազմի հանձնառությամբ»,–գրել է նա։Հիշեցնենք, որ Գրոսիի հետ արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:Գրոսին Հայաստանում կլինի հոկտեմբերի 4-5-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49316782_0:0:1600:1200_1920x0_80_0_0_032fcd52a7e5d3fd98d395eef7f9951f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, ռաֆայել գրոսի, հայաստան
մագատէ, ռաֆայել գրոսի, հայաստան
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
10:58 05.10.2022 (Թարմացված է: 11:22 05.10.2022) ՄԱԳԱՏԷ–ի տնօրենը նշել է, որ ուրախ է տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա։
Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որն աշխատանքային այցով Հայաստանում է։
«Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել անվտանգ կերպով։ Միաժամանակ, ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ անձնակազմի հանձնառությամբ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ
Գրոսիի հետ արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: