https://arm.sputniknews.ru/20221005/kuba-peru-gambia-ev-ajln-hajastani-banterum-pahvum-e-135-otarerkraci-datapartjal-49296684.html
Կուբա, Պերու, Գամբիա և այլն. Հայաստանի բանտերում պահվում է 135 օտարերկրացի դատապարտյալ
Կուբա, Պերու, Գամբիա և այլն. Հայաստանի բանտերում պահվում է 135 օտարերկրացի դատապարտյալ
Sputnik Արմենիա
Կալանավորների թվում կան հարևան Վրաստանի, Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև հեռավոր երկրների քաղաքացիներ: 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T09:25+0400
2022-10-05T09:25+0400
2022-10-05T09:25+0400
բանտ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
կալանավոր
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39857650_0:83:1600:983_1920x0_80_0_0_2a3954181cee391a8f6b99a3de070efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 135 օտարերկրացի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։Հայաստանի բանտերում պահվում են Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սիրիայի, Իսրայելի, Իրանի, Լիբանանի, Մոլդովայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Պերուի, Կուբայի, Բրազիլիայի, Գամբիայի, Գվատեմալայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիներ: Դատապարտված օտարերկրացիների թվում կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք` Վրաստան և ՌԴ, Թուրքիա և Վրաստան, Բուլղարիա և ՌԴ, Լիբանան-Վենեսուելա։Քրեակատարողական ծառայությունից հիշեցրել են, որ 2022 թվականի հունվարի 1-ից երկու բանտ է փակվել Կոշ գյուղում և Հրազդան քաղաքում: Դրա հետ մեկտեղ ՀՀ արդարադատության նախարարությունն ընդլայնում է այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը։ Այդ նպատակով պրոբացիոն ծառայության բյուջեն 530-ից ավելացել է մինչև 773 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար), հսկողության տակ գտնվող անձանց համար գնվում են էլեկտրոնային թևնոցներ, ծառայության կընդունվի 50 նոր աշխատակից:ՀՀ անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը մեկ տարում ավելացել է շուրջ 158 հազարով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39857650_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e878d4def8c1c7fbd19401a11585411b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հայաստան, հհ արդարադատության նախարարություն, կալանավոր, դատապարտյալ
բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հայաստան, հհ արդարադատության նախարարություն, կալանավոր, դատապարտյալ
Կուբա, Պերու, Գամբիա և այլն. Հայաստանի բանտերում պահվում է 135 օտարերկրացի դատապարտյալ
Կալանավորների թվում կան հարևան Վրաստանի, Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև հեռավոր երկրների քաղաքացիներ:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 135 օտարերկրացի: Տեղեկությունը
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Հայաստանի բանտերում պահվում են Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սիրիայի, Իսրայելի, Իրանի, Լիբանանի, Մոլդովայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Պերուի, Կուբայի, Բրազիլիայի, Գամբիայի, Գվատեմալայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիներ: Դատապարտված օտարերկրացիների թվում կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք` Վրաստան և ՌԴ, Թուրքիա և Վրաստան, Բուլղարիա և ՌԴ, Լիբանան-Վենեսուելա։
Նշենք, որ Հայաստանի տարածքում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ-ներում) պահվում է ընդհանուր առմամբ 2300 մարդ։
Քրեակատարողական ծառայությունից հիշեցրել են, որ 2022 թվականի հունվարի 1-ից երկու բանտ է փակվել Կոշ գյուղում և Հրազդան քաղաքում: Դրա հետ մեկտեղ ՀՀ արդարադատության նախարարությունն ընդլայնում է այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը։ Այդ նպատակով պրոբացիոն ծառայության բյուջեն 530-ից ավելացել է մինչև 773 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար), հսկողության տակ գտնվող անձանց համար գնվում են էլեկտրոնային թևնոցներ, ծառայության կընդունվի 50 նոր աշխատակից: