https://arm.sputniknews.ru/20221005/hjusisajin-hvosqeri-shurj-hetaqnnutjany-rusastani-masnakcutjuny-partadir-e-peskvov-49343760.html
«Հյուսիսային հոսքերի» շուրջ հետաքննությանը Ռուսաստանի մասնակցությունը պարտադիր է. Պեսկով
«Հյուսիսային հոսքերի» շուրջ հետաքննությանը Ռուսաստանի մասնակցությունը պարտադիր է. Պեսկով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը հայտարարել էր, որ կառավարությունը վճռական է տրամադրված դիվերսիայի հետաքննությանը և մեղավորների... 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T15:43+0400
2022-10-05T15:43+0400
2022-10-05T15:45+0400
դմիտրի պեսկով
«հյուսիսային հոսք» նախագիծ
հետաքննություն
պայթյուն
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվային մտահոգում են «Հյուսիսային հոսք» գազատարի շուրջ ստեղծված իրավիճակի հետաքննությունից Ռուսաստանին հեռացնելու մասին Դանիայի և Շվեդիայի հայտարարությունները։ ՌԴ-ի մասնակցությունը պետք է պարտադիր լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ նովոստին:Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Շվեդիայի առափնյա պահպանության արգելքը ծովային նավերի տեղաշարժի վրա` «Հյուսիսային հոսքի» գծերի վրա տեղի ունեցած վթարի վայրից հինգ ծովային մղոն շառավղով, նշանակում է, որ այդ գոտին անմատչելի է «Գազպրոմի» և նրա կապալառուների համար:Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք-1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք-2»–ում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։«Նրանք զորավարժություններ էին անցկացնում»․ ում է ձեռնտու դիվերսիան «Հյուսիսային հոսքում» «Հյուսիսային հոսք-1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։ Հոկտեմբերի 3-ին «Գազպրոմը» հայտնեց, որ գազամուղների վնասված հատվածներում ճնշումը կայունացել է, գազի արտահոսքերը դադարել են, «Հյուսիսային հոսք–2»–ի ևս մեկ ճյուղից գազը դուրս է մղվում դրա ամբողջականությունը ստուգելու համար: Շվեդիայի առափնյա պահպանությունը նույն օրը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսքը շարունակվում է և նույնիսկ մի քիչ ավելանում։ՌԴ-ն տվյալներ ունի «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին Արևմուտքի առնչության վերաբերյալ Նշենք, որ «Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը ևս արդեն լցված էր գազով։ ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, «հյուսիսային հոսք» նախագիծ, հետաքննություն, պայթյուն, ռուսաստան, արևմուտք
դմիտրի պեսկով, «հյուսիսային հոսք» նախագիծ, հետաքննություն, պայթյուն, ռուսաստան, արևմուտք
«Հյուսիսային հոսքերի» շուրջ հետաքննությանը Ռուսաստանի մասնակցությունը պարտադիր է. Պեսկով
15:43 05.10.2022 (Թարմացված է: 15:45 05.10.2022) Ավելի վաղ Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը հայտարարել էր, որ կառավարությունը վճռական է տրամադրված դիվերսիայի հետաքննությանը և մեղավորների հայտնաբերման հետաքննությանը Ռուսաստանի մասնակցությունը մերժելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվային մտահոգում են «Հյուսիսային հոսք» գազատարի շուրջ ստեղծված իրավիճակի հետաքննությունից Ռուսաստանին հեռացնելու մասին Դանիայի և Շվեդիայի հայտարարությունները։ ՌԴ-ի մասնակցությունը պետք է պարտադիր լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
«Առայժմ Դանիայում և Շվեդիայում եղած մամուլի ասուլիսներից մենք այդպիսի մտահոգիչ հայտարարություններ ենք լսել այն մասին, որ ռուսական կողմի հետ որևէ համագործակցություն բացառվում է։ Մենք, անկասկած, ճշգրտումների կսպասենք այդ հաշվով։ Մենք կարծում ենք, որ, անկասկած, վնասվածքի տեղերի զննման և տեղի ունեցած հետաքննության հարցերում ռուսական կողմի մասնակցությունը պետք է պարտադիր լինի»,-ասել է Պեսկովը։
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Շվեդիայի առափնյա պահպանության արգելքը ծովային նավերի տեղաշարժի վրա` «Հյուսիսային հոսքի» գծերի վրա տեղի ունեցած վթարի վայրից հինգ ծովային մղոն շառավղով, նշանակում է, որ այդ գոտին անմատչելի է «Գազպրոմի» և նրա կապալառուների համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք-1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք-2»–ում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք-1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։
Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։
Հոկտեմբերի 3-ին «Գազպրոմը» հայտնեց, որ գազամուղների վնասված հատվածներում ճնշումը կայունացել է, գազի արտահոսքերը դադարել են, «Հյուսիսային հոսք–2»–ի ևս մեկ ճյուղից գազը դուրս է մղվում դրա ամբողջականությունը ստուգելու համար: Շվեդիայի առափնյա պահպանությունը նույն օրը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսքը շարունակվում է և նույնիսկ մի քիչ ավելանում։
Նշենք, որ «Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։
Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։