https://arm.sputniknews.ru/20221005/hh-nakhagahy-vardenisum-tsanvotacel-e-adrbejanakan-hretakvotsutjan-hetevanqnerin-49356884.html
ՀՀ նախագահը Վարդենիսում ծանոթացել է ադրբեջանական հրետակոծության հետևանքներին
ՀՀ նախագահը Վարդենիսում ծանոթացել է ադրբեջանական հրետակոծության հետևանքներին
Sputnik Արմենիա
Գեղարքունիքի մարզպետը Հայաստանի նախագահին ներկայացրել է Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները: 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T18:08+0400
2022-10-05T18:08+0400
2022-10-05T18:11+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
վահագն խաչատուրյան
վարդենիս
սահման
կրակոց
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49355415_0:104:2000:1229_1920x0_80_0_0_a7601b284b53bd7b2de70b9acde403f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում համայնքի հրետակոծության հետևանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել հրետակոծության հետևանքներիվերացմանն ուղղված միջոցառումները, որոնք իրականացնում են կառավարությունը և մարզային իշխանությունները։Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:ՀՀ նախագահնաշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցներին և ժամկետային զինծառայողներին։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
վարդենիս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49355415_112:0:1889:1333_1920x0_80_0_0_bef7f382c248550b252edc6be85abfad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, վարդենիս, սահման, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական
վահագն խաչատուրյան, վարդենիս, սահման, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ նախագահը Վարդենիսում ծանոթացել է ադրբեջանական հրետակոծության հետևանքներին
18:08 05.10.2022 (Թարմացված է: 18:11 05.10.2022) Գեղարքունիքի մարզպետը Հայաստանի նախագահին ներկայացրել է Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում համայնքի հրետակոծության հետևանքներին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել հրետակոծության հետևանքներիվերացմանն ուղղված միջոցառումները, որոնք իրականացնում են կառավարությունը և մարզային իշխանությունները։
Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:
ՀՀ նախագահնաշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցներին և ժամկետային զինծառայողներին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: