https://arm.sputniknews.ru/20221005/hakamartutjun-cher-lini-ete-ukrainan-u-arevmutqy-chpvordzein-patrel-patmutjuny-putin-49358101.html
Հակամարտություն չէր լինի, եթե Ուկրաինան ու Արևմուտքը չփորձեին պատռել պատմությունը. Պուտին
Հակամարտություն չէր լինի, եթե Ուկրաինան ու Արևմուտքը չփորձեին պատռել պատմությունը. Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներ ամենուր կան, բայց ոչ մի երկիր, բացի Ուկրաինայից, չի փառաբանում այն։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T18:22+0400
2022-10-05T18:22+0400
2022-10-05T18:44+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43725702_0:0:1600:900_1920x0_80_0_0_500aacf39eaa9fd34f901cd46a1e2417.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայում հակամարտություն չէր լինի, եթե չլինեին Ուկրաինայի և Արևմուտքի` պատմությունը պատռելու փորձերը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներն ամենուր կան, բայց ոչ մի երկիր չի փառաբանում այն, բացի Ուկրաինայից, որը նեոնացիստներին ազգային հերոսների շարքն է դասում։«Այո՛, դա ամբողջ աշխարհում հավանաբար կա, բայց ես չգիտեմ այլ երկիր, բացի այսօրվա Ուկրաինայից, որտեղ նրանց դասում են ազգային հերոսների շարքը։ Այո, և Փարիզում դա կա, գուցե Մոսկվայում էլ ինչ-որ նեոնացիստներ կան ինչ-որ տեղ թաքնված, բայց մենք նրանց հետապնդում ենք, մենք պայքարում ենք դրա դեմ», - ավելացրել է նա։Իսկ Ուկրաինայի դեպքում, ՌԴ նախագահի խոսքով, նրանց մեծարում են, պատվո հարթակին են բարձրացնում, թույլ են տալիս բազմահազարանոց ջահերով երթեր անցկացնել խոշորագույն քաղաքների կենտրոնում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 223-րդ օրը։ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43725702_200:0:1400:900_1920x0_80_0_0_3cc2382f0951680e57cb7b80c24e1be6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
Հակամարտություն չէր լինի, եթե Ուկրաինան ու Արևմուտքը չփորձեին պատռել պատմությունը. Պուտին
18:22 05.10.2022 (Թարմացված է: 18:44 05.10.2022) Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներ ամենուր կան, բայց ոչ մի երկիր, բացի Ուկրաինայից, չի փառաբանում այն։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայում հակամարտություն չէր լինի, եթե չլինեին Ուկրաինայի և Արևմուտքի` պատմությունը պատռելու փորձերը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Գուցե այսօրվա հակամարտությունը չլիներ, եթե չլինեին Ուկրաինայում ու Արևմուտքում որոշ ուժերի կողմից պատմությունը փոփոխելու և մասնատելու փորձերը», - ասել է ՌԴ նախագահը «Տարվա ուսուցիչ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիրների և եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներն ամենուր կան, բայց ոչ մի երկիր չի փառաբանում այն, բացի Ուկրաինայից, որը նեոնացիստներին ազգային հերոսների շարքն է դասում։
«Այո՛, դա ամբողջ աշխարհում հավանաբար կա, բայց ես չգիտեմ այլ երկիր, բացի այսօրվա Ուկրաինայից, որտեղ նրանց դասում են ազգային հերոսների շարքը։ Այո, և Փարիզում դա կա, գուցե Մոսկվայում էլ ինչ-որ նեոնացիստներ կան ինչ-որ տեղ թաքնված, բայց մենք նրանց հետապնդում ենք, մենք պայքարում ենք դրա դեմ», - ավելացրել է նա։
Իսկ Ուկրաինայի դեպքում, ՌԴ նախագահի խոսքով, նրանց մեծարում են, պատվո հարթակին են բարձրացնում, թույլ են տալիս բազմահազարանոց ջահերով երթեր անցկացնել խոշորագույն քաղաքների կենտրոնում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 223-րդ օրը։