00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը և մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ. ԱՀԿ ներկայացուցիչ

© Photo : Hayk BadalyanՄայքլ Ռայան
Մայքլ Ռայան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Մայքլ Ռայան
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհում COVID-19-ից հետո մեկ դրական բան է արձանագրվել՝ այն բարձրացրել է առողջապահական համակարգերի կարևորությունը քաղաքական ղեկավարության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը և աշխարհի մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ, թե ինչպես արձագանքել արտակարգ իրավիճակներին գլոբալ մակարդակով:
Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:
Միանշանակ հանցագործություն է. ԱՀԿ ներկայացուցիչը՝ բժիշկներին թիրախավորելու մասին
«Մենք հետևողական ենք ու շարունակելու ենք աշխատանքը Հայաստանի առողջապահական համակարգի և մի շարք այլ երկրների հետ, որպեսզի 2 տարվա ընթացքում գլոբալ բանակցությունները հասցնենք իրենց ավարտին: Վերջին տարիներին արտակարգ իրավիճակներ ամբողջ աշխարհում շատ են լինում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք շուտ ենք մոռանում դրանց մասին: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա ուզում է ցանկացած տրավմա շուտ մոռանալ, բայց եթե մենք այդ տրավման մոռանանք մինչ դասեր քաղելը, ապա այդ նույնն անընդհատ ենք ապրելու»,- ասաց Ռայանը:
Նա նշեց, որ միլիարդներ են ներդվում ֆինանսական, տնտեսական անվտանգության մեջ, բայց համարյա ոչինչ չի ներդրվում առողջապահական անվտանգության մեջ:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ նախ պետք է հասկանալ, թե որոնք են առաջնահերթությունները. պետք է ոչ միայն շատ գումար ծախսել վերապատրաստումների և տարբեր տեսակի ուսումնասիրությունների վրա, այլև հիմնովին փոխել ներդրումների մակարդակը, ներդրումներ իրականացնելու քաղաքական կամքը:
Նա նաև ընդգծեց, ամբողջ աշխարհում COVID-19-ից հետո մեկ դրական բան է արձանագրվել՝ այն բարձրացրել է առողջապահական համակարգերի կարևորությունը քաղաքական ղեկավարության շրջանակում, և իրենք պետք է այս հնարավորությունից օգտվեն և բարելավեն իրավիճակը:
Լրահոս
0