https://arm.sputniknews.ru/20221005/hajastany-ajl-pajmanavvorvatsutjunneri-mas-chi-kazmel-u-chi-kazmelu-mirzvojany-oskanjanin-49353170.html
Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու․ Միրզոյանը՝ Օսկանյանին
Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու․ Միրզոյանը՝ Օսկանյանին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը կարծում է, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ ունի ու ամբողջությամբ ձեռնտու է Ադրբեջանին։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T17:12+0400
2022-10-05T17:12+0400
2022-10-05T17:14+0400
վարդան օսկանյան
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27408925_0:0:1600:901_1920x0_80_0_0_a0c21d5483fb204b39428bd10b68e460.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այլ բան, քան գրված, ստորագրված ու հրապարակված հայտարարությունն է՝ չկա։ Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։ Հարցը վերաբերում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ օրեր առաջ հրապարակված հոդվածին, որտեղ նա ենթադրություն էր անում, որ բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։Արարատ Միրզոյանը կարծում է նաև, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ ունի․ «Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվ է։ Իբր Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել ու չի անում, և դա լեգիտիմացնում է իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,-նշեց նախարարը։Նա նաև խորհուրդ տվեց Վարդան Օսկանյանին այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ այդ կողմին էլ ուշադրություն դարձնել։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27408925_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e2fd8cba2ce7bc680fcf37a7bc0ff6c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան
վարդան օսկանյան, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան
Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու․ Միրզոյանը՝ Օսկանյանին
17:12 05.10.2022 (Թարմացված է: 17:14 05.10.2022) Արարատ Միրզոյանը կարծում է, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ ունի ու ամբողջությամբ ձեռնտու է Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այլ բան, քան գրված, ստորագրված ու հրապարակված հայտարարությունն է՝ չկա։ Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու։
Այսօր ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։ Հարցը վերաբերում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ օրեր առաջ հրապարակված հոդվածին, որտեղ նա ենթադրություն էր անում, որ բացի
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։
«Ես առնվազն տարակուսանք ապրեցի, երբ կարդացի դա, որովհետև պնդումների հիմքում դրված է «թե»-ական վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Փաստորեն ամբողջ թեզը, ամբողջ վերլուծությունը անիմաստ, անտեղի բառերի միացություն է դառնում»,- նշեց Միրզոյանը ու հավելեց, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն չկա։
Արարատ Միրզոյանը կարծում է նաև, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ ունի․ «Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվ է։ Իբր Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել ու չի անում, և դա լեգիտիմացնում է իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,-նշեց նախարարը։
Նա նաև խորհուրդ տվեց Վարդան Օսկանյանին այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ այդ կողմին էլ ուշադրություն դարձնել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: