https://arm.sputniknews.ru/20221005/hajastanum-ynkerutjunneri-90-tvokvosy-arhestakan-intelekti-nerdrman-makardaki-chi-hasel-49320910.html
Հայաստանում ընկերությունների 90 տոկոսը արհեստական ինտելեկտի ներդրման մակարդակի չի հասել
Հայաստանում ընկերությունների 90 տոկոսը արհեստական ինտելեկտի ներդրման մակարդակի չի հասել
Sputnik Արմենիա
Երևանում անցկացվում է «Global Innovation Forum 2022: Life Altering Technologies» ներդրումային համաժողովը։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T11:49+0400
2022-10-05T11:49+0400
2022-10-05T15:49+0400
տտ
վահան քերոբյան
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49063677_0:3:1601:903_1920x0_80_0_0_05c52138d816ec2da7954ab18c427b14.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ընկերությունների ճնշող մեծամասնությունը արհեստական ինտելեկտի հնարավորությունները դեռևս չի օգտագործում, «Global Innovation Forum 2022: Life Altering Technologies» ներդրումային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կազմում է մոտ 14 տոկոս, դա շատ բարձր ցուցանիշ է, որի վրա մի քանի գործոն է ազդում։Այդ նպատակով պետք է խնդիրը երեք մասի բաժանել: Առաջինը գոյություն ունեցող սարքավորումների և ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացումն է։ Հայաստանում կա տնտեսության արդիականացման ծրագիր, վերջին ամիսներին ավելի քան 350 ընկերություն դրա շահառուն են դարձել, ընդլայնել են արտադրական հզորությունները, սարքավորումներ են ձեռք բերել։Երկրորդ հարցը օտարերկրյա բարձրակարգ մասնագետների օգտագործումն է Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելու համար։ Պետությունը ֆինանսավորում է նրանց եռամյա աշխատավարձի 30-70 տոկոսը:Երրորդ տարրը նոր է մեկնարկում։ Խոսքը արհեստական ինտելեկտի ներդրման մասին է։ Թվային տեսանկյունից Հայաստանում ընկերությունների մոտ 90 տոկոսը դեռ չի հասել դրան։ Արհեստական ինտելեկտից մինչև տուրիզմ․ Հայաստան-Սաուդյան Արաբիա կապերում ի՞նչ հեռանկար կա«Այստեղ կարելի է արտադրողականությունը բարձրացնել թվային փոխակերպման հաշվին»,-ասել է Քերոբյանը:Կառավարությունը սկսել է արհեստական ինտելեկտի գործիքները ներդնել եկամուտների ավելացման համար, մասնավորապես` հարկային ոլորտում: Սա թույլ է տալիս, օրինակ, խախտումները բացահայտել։Համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը։ Կազմակերպիչը FAST հիմնադրամն է (Foundation for Armenian Science and Technology)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49063677_17:0:1440:1067_1920x0_80_0_0_38586700303e7837c435f4b7a215aad4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տտ, վահան քերոբյան, համաժողով
տտ, վահան քերոբյան, համաժողով
Հայաստանում ընկերությունների 90 տոկոսը արհեստական ինտելեկտի ներդրման մակարդակի չի հասել
11:49 05.10.2022 (Թարմացված է: 15:49 05.10.2022) Երևանում անցկացվում է «Global Innovation Forum 2022: Life Altering Technologies» ներդրումային համաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ընկերությունների ճնշող մեծամասնությունը արհեստական ինտելեկտի հնարավորությունները դեռևս չի օգտագործում, «Global Innovation Forum 2022: Life Altering Technologies» ներդրումային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կազմում է մոտ 14 տոկոս, դա շատ բարձր ցուցանիշ է, որի վրա մի քանի գործոն է ազդում։
«Մենք ծաղկուն ՏՏ ոլորտ ունենք, որը մեծ աճ է ապահովում։ Մենք փորձում ենք խթանել արտադրողականությունը, դրա համար հնարավորություններ կան։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում ՝ բարձր տեխնոլոգիաների, արտադրողականությունն ավելացնելու հնարավորություն կա»,-ասել է Քերոբյանը։
Այդ նպատակով պետք է խնդիրը երեք մասի բաժանել: Առաջինը գոյություն ունեցող սարքավորումների և ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացումն է։ Հայաստանում կա տնտեսության արդիականացման ծրագիր, վերջին ամիսներին ավելի քան 350 ընկերություն դրա շահառուն են դարձել, ընդլայնել են արտադրական հզորությունները, սարքավորումներ են ձեռք բերել։
Երկրորդ հարցը օտարերկրյա բարձրակարգ մասնագետների օգտագործումն է Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելու համար։ Պետությունը ֆինանսավորում է նրանց եռամյա աշխատավարձի 30-70 տոկոսը:
Երրորդ տարրը նոր է մեկնարկում։ Խոսքը արհեստական ինտելեկտի ներդրման մասին է։ Թվային տեսանկյունից Հայաստանում ընկերությունների մոտ 90 տոկոսը դեռ չի հասել դրան։
«Այստեղ կարելի է արտադրողականությունը բարձրացնել թվային փոխակերպման հաշվին»,-ասել է Քերոբյանը:
Կառավարությունը սկսել է արհեստական ինտելեկտի գործիքները ներդնել եկամուտների ավելացման համար, մասնավորապես` հարկային ոլորտում: Սա թույլ է տալիս, օրինակ, խախտումները բացահայտել։
Համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը։ Կազմակերպիչը FAST հիմնադրամն է (Foundation for Armenian Science and Technology)։