https://arm.sputniknews.ru/20221005/hajastani-ev-rusastani-arevtratntesakan-hamagvortsakcutjuny-sryntac-atshum-e-lavrvov-49326436.html
Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը սրընթաց աճում է. Լավրով
Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը սրընթաց աճում է. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ միջոցառումը արդյունավետ կլինի, կնպաստի հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T12:43+0400
2022-10-05T12:43+0400
2022-10-05T12:57+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44058683_0:0:1600:901_1920x0_80_0_0_99e97cb6bdf05d0737a729548b7a623a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը նա հղել է «Expo Russia–Armenia 2022» միջազգային իններորդ արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանյան գործարար համաժողովի բացման կապակցությամբ։ՌԴ արտգործնախարարի ուղերձը ցուցահանդեսի բացմանը ընթերցեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Նա համոզմունք է հայտնել, որ այս միջոցառումը արդյունավետ կլինի, կնպաստի նոր հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ վերջին տարիներին ցուցահանդեսը պահանջված հարթակ է դարձել փորձի փոխանակման, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումներ հաստատելու համար:Ըստ նրա` խորհրդանշական է, որ այս անգամ այն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում:Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատարն է փոխադարձ առևտրի աճի տեմպերով«Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն այսօր մեկնարկել է Երևանում և կտևի մինչև ամսի 7-ը։ Միջոցառման նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։ Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, էներգետիկայի նախարարության, կրթության և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո:Չնայած լարվածության պահպանմանը` ՀՀ-ն չի հետաձգել ՌԴ-ի հետ համագործակցության միջոցառումները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44058683_107:0:1600:1120_1920x0_80_0_0_ed0e609d4d2d65559ba8cc6c1e04549b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը սրընթաց աճում է. Լավրով
12:43 05.10.2022 (Թարմացված է: 12:57 05.10.2022) ՌԴ ԱԳ նախարարն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ միջոցառումը արդյունավետ կլինի, կնպաստի հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը նա հղել է «Expo Russia–Armenia 2022» միջազգային իններորդ արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանյան գործարար համաժողովի բացման կապակցությամբ։
ՌԴ արտգործնախարարի ուղերձը ցուցահանդեսի բացմանը ընթերցեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Զգալի եկամուտներ է բերում նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի համատեղ իրացումը։ Այս առումով ձեր գործարար հավաքը օրգանապես լրացնում է երկկողմ գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերը», - նշել է Լավրովը։
Նա համոզմունք է հայտնել, որ այս միջոցառումը արդյունավետ կլինի, կնպաստի նոր հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ վերջին տարիներին ցուցահանդեսը պահանջված հարթակ է դարձել փորձի փոխանակման, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումներ հաստատելու համար:
Ըստ նրա` խորհրդանշական է, որ այս անգամ այն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում:
«Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն այսօր մեկնարկել է Երևանում և կտևի մինչև ամսի 7-ը։ Միջոցառման նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։ Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, էներգետիկայի նախարարության, կրթության և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո: