https://arm.sputniknews.ru/20221005/gegham-manukjanin-harcaqnnutjan-en-hravirel-aats-qurd-azatamartikneri-qrgvortsvov-49323898.html
Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ԱԱԾ՝ քուրդ ազատամարտիկների քրգործով
Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ԱԱԾ՝ քուրդ ազատամարտիկների քրգործով
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը սոցցանցերում մեղադրել էր Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T12:06+0400
2022-10-05T12:06+0400
2022-10-05T13:13+0400
գեղամ մանուկյան
հարցաքննություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48320716_0:0:1600:901_1920x0_80_0_0_32f5b538a1cfb93abd659318cb16b138.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է հարցաքննության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մանուկյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 24–ից սոցիալական կայքերում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։Տեղեկատվությունը տարածողները, այդ թվում Գեղամ Մանուկյանը, կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։Հիշեցնենք` ՀՀ իշխանությունը` ի դեմս ԱԱԾ–ի ու արդարադատության նախարարության, սեպտեմբերի 25-ի երեկոյան հաղորդագրություններ էին տարածել. ԱԱԾ–ն հայտարարել էր, որ դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ արդարադատության նախարարությունը, հակառակը, հայտարարել էր, որ դա իր գործառույթն է, բայց նշված երկու անձանց արդարադատության նախարարությունը Թուրքիային չի փոխանցել։Գրեթե միաժամանակ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Թուրքիայի քաղաքացի Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ–ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարումՆշենք, որ քուրդ ազատամարտիկները Հայաստանում են 2021թ-ի օգոստոսի 16-ից։ Ըստ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի` այդ օրը նրանք Սյունիքի մարզում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Արաքս գետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև զենք–զինամթերքի մաքսանենգության համար (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ): 2021թ–ի հոկտեմբերին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2022թ–ի ապրիլի 27-ին` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։Օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման: Սակայն պատիժը երկու ամբաստանյալների նկատմամբ էլ որոշվել էր պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48320716_177:0:1600:1067_1920x0_80_0_0_81fabeeb2f29d3f09d08d44c5a2696f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, հարցաքննություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քուրդ
գեղամ մանուկյան, հարցաքննություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քուրդ
Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ԱԱԾ՝ քուրդ ազատամարտիկների քրգործով
12:06 05.10.2022 (Թարմացված է: 13:13 05.10.2022) Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը սոցցանցերում մեղադրել էր Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է հարցաքննության։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մանուկյանը։
«Հարցաքննության են հրավիրել քուրդ երկու ազատամարտիկներին վերաբերող քրեական գործով, բայց քանի դեռ նախաքննություն է ընթանում, այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»,–ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24–ից սոցիալական կայքերում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
Տեղեկատվությունը տարածողները, այդ թվում Գեղամ Մանուկյանը, կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Հիշեցնենք` ՀՀ իշխանությունը` ի դեմս ԱԱԾ–ի ու արդարադատության նախարարության, սեպտեմբերի 25-ի երեկոյան հաղորդագրություններ էին տարածել.
ԱԱԾ–ն հայտարարել էր, որ դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ արդարադատության նախարարությունը, հակառակը, հայտարարել էր, որ դա իր գործառույթն է, բայց նշված երկու անձանց արդարադատության նախարարությունը Թուրքիային չի փոխանցել։
Գրեթե միաժամանակ
արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Թուրքիայի քաղաքացի Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանի Հանրապետությունում։
Նշենք, որ քուրդ ազատամարտիկները Հայաստանում են 2021թ-ի օգոստոսի 16-ից։ Ըստ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի` այդ օրը նրանք Սյունիքի մարզում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Արաքս գետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։
Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև զենք–զինամթերքի մաքսանենգության համար (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ): 2021թ–ի հոկտեմբերին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2022թ–ի ապրիլի 27-ին` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
Օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման: Սակայն պատիժը երկու ամբաստանյալների նկատմամբ էլ որոշվել էր պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։