00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. որոշ մասնագետներ տարկետման իրավունք կստանան

© Sputnik / Asatur YesayantsԶորակոչ
Զորակոչ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Զորակոչ
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը կսահմանի այն մասնագետների ցանկը, որոնք զորակոչից տարկետման իրավունք կստանան։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։
Դրանով կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց կառավարությունը` ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։

Ընդ որում, տարկետման իրավունք կստանան ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողները։

Մեկ այլ փոփոխությամբ, օրենքով զորակոչային տարիքն ավելացվում է 1 տարով` գործող 18-27 տարեկանի փոխարեն սահմանելով 18-28 տարեկանը։
Ինչպես նախօրեին ԱԺ–ի նիստում նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նման փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հաճախ ուսման մեջ հաջողությունների հիմքով տարկետում ստացած սովորողները, ասպիրանտուրան չավարտած՝ մինչև 27 տարեկանը լրանալը, զորակոչվում են բանակ։
Օրենքի ուժով չենք կարող մարզիկին զորակոչել, նա պետք է իր գործն անի. Կարեն Գիլոյան
«Հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին որոշվել է այն ժամանակ, երբ հանրակրթությունը դեռ 10 տարի տևողություն ուներ։ Սա բերում է արհեստական լուծումների. ասպիրանտուրայի երկրորդ տարում փորձում էին ամեն կերպ ավարտել, պաշտպանել դիսերտացիան, որպեսզի համարվի, որ այդ ցիկլը փակվել է»,– ասաց Դումանյանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը ՀՀ կառավարությունն ընդունել էր ս.թ. հուլիսին ու այն ուղարկել ԱԺ–ի քննարկմանը։ Օրինագծերի փաթեթը խորհրդարանը նախորդ շաբաթ ընդունել էր առաջին ընթերցմամբ։
Լրահոս
0