https://arm.sputniknews.ru/20221005/amn-y-ksharunaki-ajakcel-erevanin-ev-baqvin-vitsheli-harcery-khaghagh-tshanaparhvov-lutselu-hamar-49317771.html
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար
Sputnik Արմենիա
Բլինկենը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն միայն դիվանագիտական ճանապարհով։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T11:15+0400
2022-10-05T11:15+0400
2022-10-05T11:31+0400
ամն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/475/19/4751904_0:83:2000:1208_1920x0_80_0_0_b620fdf34d1206e124faedc3bd157db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանից Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ծառայութունը։Միաժամանակ, Բլինկենը թվիթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Գեյհուն Բայրամովի հետ երեկ կայացած հեռախոսազրույցին։ Բլինկենը նշել է, որ նախարարների հետ զրուցել է կայուն խաղաղ համաձայնության հասնելու քայլերի մասին։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն գնահատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են այդ կարևոր քայլը։ Հիշեցնենք` ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4–ին հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անուններն ու նշել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։Նշենք, որ մինչ այդ, հոկտեմբերի 4–ին` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը կարծիքներ էին ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։Իսկ սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին էլ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/475/19/4751904_140:0:1861:1291_1920x0_80_0_0_35adb12428a2cb56d231c0aa8a5a2473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, ադրբեջան
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար
11:15 05.10.2022 (Թարմացված է: 11:31 05.10.2022) Բլինկենը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն միայն դիվանագիտական ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանից Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ծառայութունը։
«Բլինկենը ողջունել է հայ զինվորականների փոխանցումը Հայաստանին և վերահաստատել Միացյալ Նահանգների հանձնառությունը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, ընդգծվել է, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Միաժամանակ, Բլինկենը
թվիթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Գեյհուն Բայրամովի հետ երեկ կայացած հեռախոսազրույցին։ Բլինկենը նշել է, որ նախարարների հետ զրուցել է կայուն խաղաղ համաձայնության հասնելու քայլերի մասին։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն գնահատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են այդ կարևոր քայլը։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4–ին հայկական կողմին
վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անուններն ու նշել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Նշենք, որ մինչ այդ, հոկտեմբերի 4–ին` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի
հեռախոսազրույցը: Կողմերը կարծիքներ էին ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
Իսկ սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ
Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին էլ եռակողմ
հանդիպում էին ունեցել Դուշանբեում` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։